26.11.2024
SOCAR. Ադրբեջանը կարող է ՌԴ-ի տարածքով Եվրոպա արտահանվող նավթի մի մասն ուղղել Իրան
prev Նախորդ նորություն

Բորդյուժան բացատրել է, թե ինչու է ՌԴ-ն ամրապնդում Գյումրու ռազմակայանը

Հայաստանում ու Տաջիկստանում ռուսական ռազմաբազաները գտնվում են վերազինման փուլում: Առաքվում է նոր սերդնի ռազմական տեխնիկա: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ պատասխանելով ՌԴ-ի 102-րդ ռազմակայանին զինտեխնիկա տրամադրելու մասին հարցին: Այդ ռազմակայանը գտնվում է ՀՀ-ի Գյումրի քաղաքում:

Նա նշել է, որ 201-րդ և 102-րդ ռազմակայանները ներառված են վերազինման ծրագրում, որն այսօր իրականացվում է ՌԴ զինված ուժերում: Խոսքը գնում է ոչ թե այդ բազաների ներուժ ամրապնդման, ուժեցաղման մասին, այլ այդ ռազմակայաններին տրամադրվելու է նորագույն զինտեխնիկան, որպեսզի ապահովի նրանց պատճաշ մարտունակությունը, փոխանցում է Sputnik Армения:

Նա նշել է, որ ցանկացած միավորման նորագույն զինտեխնիկայով վերազինման, մարտունակության բարձրացման գործընթացը տեղի է ունենում պարբերաբար: Ըստ նրա, իմաստ չունի խոսել այն մասին, որ ՌԴ-ը նպատակաուղղված ուժեղացնում է այդ ռազմակայանների ռազմական ներուժը:

Փաստացի խոսքը գնում է այն մասին, որ 102-րդ ռազմակայանը չի ուժեղացնում է իր ներուժը, քանի որ ունի բավարար միջոցներ հայ-թուրքական սահմանի անվտանգությունն ապահովելու համար: ՀՀ-ի հյուսիսում գտնվող Գյումրի քաղաքում տեղակահված է ռուսական 102-րդ ռազմակայանը, որը մարտական հերթափոխ է իրականացնում ԱՊՀ ՀՕՊ միացյալ համակարգի շրջանակներում: Հայ–թուրքական և հայ-իրանական սահմանների անվտանգությունն ապահովում է ՌԴ Անվտանգությն դաշնային ծառայության սահմանապահ զորքերը: