Հոկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանն անձամբ է տվել Ամուլսարի ոսկու հանքի շահագործման մեկնարկը։ Հանքի օպերատոր «Լիդիան Արմենիան» խոստանում է տարեկան բյուջե փոխանցել 130 միլիոն դոլար, իսկ կառավարությունը՝ՀՆԱ-ի 1․5-2 տոկոսանոց աճ և ավելի քան հազար աշխատատեղեր։ Գեղեցիկ է հնչում։ Իսկ հիմա հասկանանք, թե ինչի է այդ ամենը հանգելու։
Սկսենք հաշվարկից։ Ամուլսարի հանքաքարի մեկ տոննայում առկա է 0․78 գրամ ոսկի։ Որպեսզի ստացվի մեկ գրամ ոսկի, պետք է սարից դուրս բերվի մոտ 5 տոննա հանքաքար։ Մոտ 190 միլիոն տոննա դատարկ ապարը պահեստավորվելու է հենց սարի մոտ ստեղծված հատուկ պահեստարանում։ Հենց այդ պահեստն էլ հանդիսանում է դանդաղ ական։ Ապարը պարունակում է պիրիտ՝ջրի և օդի հետ շփումից այն կարող է օքսիդանա՝առաջանում է թթվային դրենաժ՝հանքաքարից դուրս է մղվում մկնդեղ, ցինկ և այլ ծանր մետաղներ։ Եվ դա ակտիվիստների կողմից տարածվող վախեցնող լուրեր չեն։ 2019թ․-ին կառավարությունը պատվիրել էր անկախ աուդիտ լիբանանա-ամերիկյան ELARD/TRC ընկերությունից։ Այնտեղ նշված է հետևյալը․
1․ Դատարկ ապարի յուրաքանչյուր չորրորդ փորձանմուշը շատ թթվային է
2․ Խորհրդային շրջանի պահեստից առկա արտահոսքը հանքավայրի տարածքում արդեն այսօր ունի pH 3,3 թթվայնություն՝աուդիտորները դա անվանել են Ամուլսարի ապագայի «խելացի ինդիկատոր»
3․Ընկերության մոդելը, որով ապարն իբր «կայուն» է թթվային դրենաժի նկատմամբ աուդիտը անվանել է մոլորեցնող։
4․ Չի իրականացվել ոչ մի նմուշառում, առանց որոնց անհնար է պատկերացնել ստորջրյա ջրերի շարժը ճեղքավոր ապարներում։
Իսկ «Լիդիանի» կապալառուի (Golder Associates) կանխատեսումը պահեստարանից հոսքերի համար հանքի փակումից հետո հետևյալն է՝մկնդեղը 10 անգամ գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության նորմերը խմելու ջրի համար, իսկ նիտրատները՝մոտ 32 անգամ։
Ընկերությունը հայտարարում է, որ ամբողջը ծածկվելու է կավով և կանխվելու է։ Հարվածի տակ են ընկնում Արփա, Դարբ և Որոտան գետերը, աղբյուրները, հանքի կողքը գտնվող գյուղերի ջրամատակարարումը և Կեչուտի ջրամբարը։ Հանքի պահեստը գտնվում է հենց ջրամբարի մոտ։ Իսկ Կեչուտից՝Արփա-Սևան թունելով Սևանա լիճ է մատակարարվում լճի ջրերի հինգերորդ մասը։ Արփան և Որոտանը հետագայում թափվում են Արաքս գետը։ Ցիանիդը Սևանում՝վախեցնող լուր է, իսկ ազոտն ու մետաղները Կեչուտում՝իրական սցենար է, որը մինչև այսօր ոչ մեկ խորությամբ չի հաշվարկել։
Արդարության համար պետք է նշել, որ ըստ երկու անկախ հետազոտության հանքը չի սպառնում Ջերմուկի հանքային աղբյուրներին։ Սակայն Ջերմուկը դա ոչ միայն աղբյուրներ են։ Դա հանքից 13 կմ հեռավորության վրա գտնվող առողջարան է, որի զարգացման վրա կառավարությունը հատկացնում է 6 միլիոն եվրո։ Զբոսաշրջիկները մեկնում են այնտեղ մաքուր օդի և սարերի համար, այլ ոչ թե արդյունաբերության պահեստ դիտելու։
Զավեշտալին այն է, որ հենց այդ ռիսկերի վրա են կառուցել իրենց ցույցերը նրանք, ովքեր 2018թ․-ին եկել են իշխանության։ Այդ ժամանակ Ամուլսարը պայքարի խորհրդանիշն էր։ Այսօր այն փողի աղբյուր է, որը Փաշինյանը կարողացել է մի կողմ թողնել 8 տարով, սակայն այսօր արդեն չի կարողանում։ Ինչքան էլ կառավարությունը չհայտարարի, որ ՌԴ-ի կողմից կիրառվող պատժամիջոցները չեն հարվածել ՀՀ-ին ու շուկաները գտնված են՝տնտեսությունը հենվում է տուրիզմի և շինարարության վրա, իսկ փող ինչ-որ տեղից պետք է վերցնել։
Չկանգնեցրեց Փաշինյանին նաև նրա «գործընկեր» Ադրբեջանը, որը տարիներ շարունակ պահանջում է փակել Ամուլսարը։ Դեռևս 2024թ․-ին ադրբեջանական ՀԿ Environmental Protection First հայտարարել էր, որ հանքից ծանր մետաղները Որոտանով և Հաքարիով լցվելու են Արաքս, իսկ այնտեղից՝Կասպից ծով և պատրաստակամություն էր հայտնել մոնիթորինգ անել հանքավայրը։
2026թ․-ի հոկտեմբերի սկզբին Բաքվում կրկին անգամ տեղի է ունեցել բրիֆինգ՝«անդրսահմանային ախտոտվածության» մասին՝հայկական հանքաարդյունաբերության հետևանքով։ Իսկ օգոստոսին Փաշինյանն ինքը հաստատեց, որ ադրբեջանական մասնագետներն արդեն եկել են Հայաստան՝2025թ․-ի սեպտեմբերին և 2026թ․-ի հունվարին՝քննարկել են երկաթգիծն ու էլեկտրահաղորդակցության գծերը։ Չի բացառվում, որ հաջորդ կետը վերաբերվելու է արդեն հանքերին։
Այստեղ պետք է հիշել Սևանի մասին։ Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» ռազմավարության մեջ Բաքուն ունի իր տեսլականն այդ լճի հետ կապված։
Փետրվարին Վեոալիա Ջուրը հայտարարել էր, որ մայիսից Երևանի մի մասն ու բոլոր մարզերն անցնելու են 17 ժամյա ջրամատակարարման։ Դժգոհության ալիքից հետո կառավարությունը չեղարկել է այդ որոշումը, սակայն հարցերը, թե ուր է գնում ջուրը՝մնացին անպատասխան։
Հիմա գումարների մասին, թե ով է վճարելու, եթե ինչ-որ բան այնպես չգնա։ 2025թ․-ին կառավարությունը տվել է պետական երաշխիք՝«Լիդիան Արմենիային» մինչև 150 միլիոնի վարկի հետ կապված։
Հետ չվերադարձնի վարկ վերցնողը՝վճարում է բյուջեն։ Այսինքն մենք՝ձեզ հետ միասին։ Պետությանն է պատկանում այդ նախագծի 12,5%-ը։
Համայնքներին խոստանում են տարեկան 7-9 միլիոն դոլար։ Դա հանքի շահույթի մոտ մեկ տոկոսն է։ Գումարները բաշխելու է 7 հոգուց բաղկացած խորհուրդը, չորս հոգին ներկայացնելու են տվյալ ընկերությունը։ Վճարումները վերջանում են հենց այն պահին, երբ հանքը փակվում է, այսինքն երբ թթվային դրենաժը սկսում է իրեն ցույց տալ։
Թե ինչպես է դա լինում շատ լավ երևում է ամերիկյան Սամմիթվիլի օրինակով։ Ընկերությունը սնանկ է ճանաչվել և հեռացել՝թողնելով գրավ 4․7 միլիոն դոլար։ Պետությանը մաքրման աշխատանքներն արժեցել են 250 միլիոն՝տարեկան նաև 2 միլիոն դոլար անժամկետ։ Դա երկու-երեք անգամ շատ է, քան Ամուլսարը կվճարի համայնքներին իրենց աշխատանքների ողջ ընթացքում։
Իսկ ինչ երաշխիքներ է տվել Լիդիանը՝փակման կամ վերականգնման համար։ Հրապարակայնորեն դա չի նշվել։ Ինչպես նաև էկոլոգիական մոնիթորինգի, գետեր նետումների քանակն ու այն միջոցառումները, որոնք խորհուրդ են տվել աուդիտորները։
Ընկերության կայքում «Մոնիթորինգի զեկույց» բաժինը կա, սակայն կայքում զեկույցը չկա։
2023թ․-ից Բերնի կոնվենցիան պահանջում է ՀՀ-ից իրականացնել նոր էկոլոգիական փորձաքննություն՝մինչև հանքավայրի շահագործումը, սակայն այդ պահանջը անտեսված է։
«Ջերմուկ» ազգային պարկը, որը խոստացվել էր, որպես լեռան բնության ոչնչացման համար փոխհատուցում՝այդպես էլ չի ստեղծվել։
Եվ ամենակարևոր խնդիրը՝Ամուլսարում ոսկին արդյունահանելու են մոտ 12 տարի, իսկ ջրի ախտոտվածությանը պետք է հետևել տասնամյակներ շարունակ։
Փորձաքննությունը խոսում էր 500 տարվա մոնիթորինգի մասին՝100 տարվա փոխարեն, որը խորհուրդ էր տալիս ընկերությունը։ Եվ փաստ չէ, որ դա հաջողվելու է։ Այլ հանքավայրերի բացասական փորձն իրենց վրա մինչև հիմա զգում են տարբեր տարածաշրջանների բնակիչները։ Ամենաբարդ իրավիճակը՝Ալավերդիում է և Ախթալայում։ Լոռվա մարզը ՀՀ-ում զբաղեցնում է առաջին տեղը օնկոլոգիական հիվանդությունների թվով՝առաջ անցնելով անգամ Երևանից։
Մնում է ավելացնել, որ Ամուլսարի շահագործման մեկնարկից 9 օր անց՝Երևանում հոկտեմբերի 19-30-ը տեղի է ունենում ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության կողմերի համաժողովը (COP17)`«Գործելով հանուն բնության» խորագրի ներքո։ Հավանաբար քայլերն արդեն իսկ ձեռնարկվել են։
Տելեգրամ-ալիք "Հանրապետության հրապարակ"