Վլադիմիր Պուտինը ողջունել է Վերոնայի եվրասիական տնտեսական 19-րդ համաժողովի մասնակիցներին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույնի ուղերձ է հղել Վերոնայի եվրասիական տնտեսական 19-րդ համաժողովի մասնակիցներին, որն անցկացվում է Ստամբուլում՝ հոկտեմբերի 22-23-ը։
«Ողջունում եմ ձեզ Վերոնայի եվրասիական տնտեսական 19-րդ համաժողովի բացման կապակցությամբ, որը հերթական անգամ անցկացվում է Ստամբուլում։
Տարիների ընթացքում համաժողովն ապացուցել է իր արժեքը՝ հիանալի հնարավորություններ ընձեռելով տարբեր երկրների քաղաքական գործիչների, ձեռնարկատերերի, դիվանագետների, հասարակական գործիչների, փորձագետների և լրագրողների միջև ուղղակի, բարեկամական և վստահության վրա հիմնված շփումների համար։ Նման հանդիպումները թույլ են տալիս խորը քննարկումներ ծավալել հարցերի լայն շրջանակի շուրջ և համատեղ ուժերով փնտրել հնարավոր լուծումներ։
Այս տարվա համաժողովի հիմնական թեման՝ «Փոփոխվող աշխարհի և փոփոխվող տնտեսության մարտահրավերները», չափազանց արդիական է՝ հատկապես հաշվի առնելով Եվրասիայի առաջատար դերը համաշխարհային տնտեսության մեջ։ Այս հսկայական մայրցամաքին է բաժին ընկնում համաշխարհային համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) գրեթե երկու երրորդը, այնտեղ կենտրոնացած են հսկայական արտադրական հզորություններ, և այն հանդիսանում է կարևորագույն տրանսպորտային ու առևտրային ուղիների հանգույց։
Ձեր միջոցառման օրակարգը սերտորեն համահունչ է Ռուսաստանի «Մեծ եվրասիական գործընկերություն» նախաձեռնությանը, որը նպատակ ունի խթանել երկխոսությունը քաղաքակրթությունների միջև և նպաստել տարբեր պետությունների ու տարածաշրջանային միավորումների ներուժի ներդաշնակ ինտեգրմանը։ Համոզված ենք, որ ֆորումի ընթացքում ծավալված արդյունավետ քննարկումները կնպաստեն միջազգային համագործակցության այնպիսի մոդելի կառուցմանը, որը հիմնված կլինի հավասարության և փոխադարձ շահի վրա։
Մաղթում եմ ձեզ լավ աշխատանք և ամենայն բարիք», - նշել է Վլադիմիր Պուտինն իր ուղերձում, որն ընթերցել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն։
Վերոնայի եվրասիական տնտեսական 19-րդ ֆորումը կազմակերպվել է «Conoscere Eurasia» («Ճանաչել Եվրասիան») ասոցիացիայի կողմից։ Այս տարվա թեման է «Փոփոխվող աշխարհի մարտահրավերները և համագործակցության նոր հորիզոնները», իսկ