Մետրոպոլիա. Փաշինյանը հենց այնպես ձևակերպումներ չի օգտագործում
Ահա, խնդրեմ, Նիկոլ Փաշինյանն ասում է, թե Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ «մետրոպոլիան Հայաստանին ասում է մենք ձեզ կհեռացնենք»։ Այսինքն, ոչ թե ձգում են, պահում են, այլ ասում են՝ կհեռացնենք։
Շատերը կկենտրոնանան «մենք ձեզ կհեռացնենք» ձեւակերպման վրա, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը արձանագրում է «մետրոպոլիայի» կարգավիճակը։ Մոսկվան դեռ «մետրոպոլիա՞» է։ Բայց չէ՞ որ Արցախն այլեւս չկա, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Արցախը զոհաբերվել է, բյց իրականում ձեռք ենք բերել անկախություն։ Իսկ, եթե անկախություն ու ինքնիշխանություն ենք ձեռք բերել, ի՞նչ «մետրոպոլիա», լինի ուղիղ, թե փոխաբերական իմաստով։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ձեւկերպումները, առավել եւս զգայուն, չի օգտագործում «անփութորեն»։ Նա ունի բառերն ընտրելու հմտություն ու բծախնդրություն, այն էլ ակնթարթային արագությամբ։
Մինչդեռ, «կհեռացնենքը» կանցնի, կգնա, իսկ «մետրոպոլիայի» այսպես ասած 25–րդ կադրի էֆեկտը՝ կմնա։
Վերլուծաբան Հակոբ Բադալյան