Այրվող տարածաշրջանը և Հայաստանի անհասկանալի հանգստությունը
Հայաստանի իշխանությունները տարածաշրջանում հակամարտության ներուժի աճի ֆոնին, հատկապես Մերձավոր Արևելքում, որտեղ ավելի է մեծանում ՌԴ-ի ու Թուրքիայի ուղիղ առճակատման հնարավորությունը, զբաղված են ՀՅԴ-ի հետ կոալիցիոն կառավարության ձևավորման հարցերի քննարկմամբ: ՀՅԴ խորհրդարանում ունի ամենափոքր խմբակցություններից մեկը՝ հինգ հոգի, սակայն նրանք բավականին ազդեցիկ են Սփյուռքում:
Հայաստանի շուրջ լրջագույն իրաարձություններ են տեղի ունեն, որոնց մասին իրենց ամենավառ ֆանտազիաներում չէին կարող պատկերացնել այսպես կոչված դավադրության տեսության կողմնակիցները: Սակայն հենց նրանք ի վերջո իրատես դուրս եկան: Մեր աչքի առաջ պետություններ, քաղաքակրթություններ են կազմաքանդվում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված աշխարհակարգը տապալվում է՝ Մերձավոր Արևելքից մինչև Ուկրաինա: Լիբիան, Իրաքն ու Սիրիան դադարել են գոյություն ունենալ որպես պետություններ: Նրանց տեղում սկսել է ձևավորվել Քրդստանը, Իսլամական պետությունը, կամ ուղղակի զինված խմբավորումներ, որոնք վերահսկում են այս կամ այն պետության տարածքի մի մասը: ՌԴ-ի Իրանի հետ արդեն վաղուց է ռազմական գործողություններ իրականացնում Սիրիայի տարածքում՝ բացեիբաց պաշտպանելով Բաշար Ասադին: Մյուս կողմից, Սիրիայում մարտական թռիչքներ է իրականացնում ԱՄՆ-ի հովանու ներքո գործող կոալիցիան:
Թուրքիան և Սաուդյան Արաբիան հայտարարում են Սիրիա հնարավոր ներխուժման մասին: Բոլոր միասին հայտարարում են սիրիական տարածքում խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին, սակայն ամեն մեկը յուրովի է հասկանում խաղաղ Սիրիայի ապագան: Ռուս-թուրքական վատթարացող հարաբերությունների ֆոնին ՌԴ-ը մարտական վիճակի է բերում իր հարավա-արևելյան հատվածի զորքերը, որի կազմում է նաև Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանը:
ԱՄՆ-ը աջակցում է սիրիական ընդդիմադիր խմբերին, ինչպես նաև քրդերին: Թուրքերը պատերազմ են մղում քրդերի դեմ ինչպես իրենց տարածքում, այնպես էլ Սիրիայում: Խոսքը հատուկ գործողությունների մասին է: Վաշինգտոնի դիրքորոշումը քրդական հարցում շատ է զայրացնում Թուրքիային և դարձել է թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման պատճառ: Այս կամ այն ֆորմատով Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցում է ավելի քան 60 պետություններ: Մեծ տարածաշրջանային պատերազմի ուրվականը, որտեղ բախվում են կրոնական, էթնիկ, քաղաքական և աշխարհաքաղաքական շահեր, ավելի տեսանելի ուրվագծեր են ստանում:
Միևնույն ժամանակ ՀՀ-ում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունները, մասնավորապես քաղաքական և բիզնես լծակների վերաբաշխումը, վերջերս կայացած շատերի կարծիքով խնդրահարույց սահմանադրական հանրաքվեից հետո, չեն համընկնում արտաքին քաղաքական, ռազմական և տնտեսական մարտահրավերների ու սպառնալիքների հետ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չի բացառում, որ ռուս-թուրքական հարաբերությունների հետագա վատթարացման պարագայում, Թուրքիան կարող է կրկին խախտել ՀՀ-ի օդային տարածքը: Նրա խոսքով, այդ պարագայում Երևանը ստիպված կլինի պաշտպանական միջոցառումեր ձեռնարկել:
Բավականին բարդ իրավիճակում են հայտնվել տարածաշրջանի բոլոր երկրները: Բաքուն ցանկանում է զերծ մնալ Թուրքիայի և ՌԴ-ի հնարավոր բախման պայմաններում ընտրություն կատարելուց: Չկարգավորված ղարաբաղյան հիմնախնդրի ու տնտեսական դժվարությունների պայմաններում դա նրանց պետք չէ: Թբիլիսին փորձում է հարմարվել փոփոխվող քաղաքական և տնտեսական իրավիճակին. Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումից հետո՝ ցանկանալով գազ ձեռք բերել ինչպես Մոսկվայից, այնպես էլ Թեհրանից: Այդ քայլով թուլացնելով Ադրբեջանի ու Թուրքիայի տնտեսական և քաղաքական ազդեցության լծակները Վրաստանում:
Հայաստանը դիվանագիտական և հրապարակային զգուշավորություն է ցուցաբերում, քանի որ մի կողմից՝ ՌԴ-ը դաշնակից է, իսկ մյուս կողմից՝ Թուրքիան անմիջական հարևան, որից միշտ սպառնալիք կա Հայաստանի անվտանգությանը: Հավանաբար, հայկական կողմը չունի 100%-ոց վստահություն, որ ֆորս-մաժորային իրավիճակում ՌԴ-ը կկարողանա ամբողջությամբ չեզոքացնել Թուրքիայից եկող սպառնալիքը: Այդ առումով հայկական էլիտան որոշակի հույսեր է կապում ՆԱՏՕ-ի հետ ունեցած "հատուկ հարաբերությունների հետ": Սակայն տեսնելով, թե որքան պասիվ է Դաշինքը Սիրիայի մասով Էրդողանի վրա ճնշում գործադրելու հարցում, դժվար է պատկերացնել վերջինիս կառուցողական դերակատարումը Հարավային Կովկասում՝ սպառնալիքների զսպման տեսանկյունից:
Մերձավոր Արևելքում դրամատիկ իրադարձությունները, ռուս-թուրքական հարաբերությունների սրումը, ինչպես նաև Ռուսաստանի և Արևմուտքի արշխարհաքաղաքական մենամարտը ցայտուն կերպով ցուցադրեցին հետխորհրդային երկրների՝ Ռուսաստանից տնտեսական և անվտանգության հարցերում իրական կախվածության աստիճանը: Այլ խոսքերով, ճգնաժամը ցույց տվեց հատկապես տարածաշրջանային պետությունների ինքնիշխանության փխրունությունը: Արտաքին քաղաքական հավասարակշռության հնարավորության բացակայության պայմաններում նրանք վերածվում են բուֆերային գոտիների, որոնց նկատմամբ վերահսկողությունը ոչ թե քաղաքական, այլ արդեն ռազմական խնդդիր է: Ստեղծված լարված իրավիճակում ցանկացած սխալ հաշվարկ և գործողություն կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ Բաքվի, Թբիլիսիի և Երևանի համար:
Մյուս կողմից «զգուշավոր քաղաքականությունը», որն ավելի շատ հանգեցնում է կայուն պասիվության, չի կարող լինել խնդրի լուծում: Պատկերավոր ասած, վտանգը ջայլամի համար չի նվազում, եթե անգամ նա գլուխը մտցրել է ավազի մեջ: Ահանգանցող սպառնալիների և վտանգների ֆոնին, Հայաստանի քաղաքական էլիտայի համար արդիական են դառնում անվտանգության և ներքին ուժերի համախմբման շուրջ լուրջ քննարկումները երկրի ներսում: Սակայն սրա փոխարեն մենք ամբոխի համար հաճելի տեսարանների ականատեսն ենք: Այդպես էր սկսած Հին Հռումից: Ամբոխը միշտ պահանջում է երկու բան՝ հաց և տեսարաններ: Սակայն Հայաստանում քաղաքական համակարգի նկատմամբ հանրային ապատիան այն աստիճան է խորացած, իսկ վստահությունը՝ այն աստիճան ցածր մակարդակի, որ անգամ ամբոխն է դարադում արձագանքել տեսարաններին: Այն վտանգ է զգում և միայն հացի կարիք ունի, որն ապահովելը տնտեսական խնդիրներով պայմանավորված ավելի ու ավելի դժվարանում:
Իսկ ինչպե՞ս է վարվում տեսարաններից հիասթափված և սոված ամբոխը…