Ամերիկացիների և սիրիական ընդդիմությունից նրանց խամաճիկների առաջարկությունները փաստացի եզրահանգվում են մեկ բանաձևով՝ Բաշար Ասադը պետք է հեռանա: Դա է բանակցությունների հիմնական առարկան: Այդ մասին Sputnik-ին հայտարարել է Քաղաքական վերլուծության կենտրոնի փորձագետ Անդրեյ Տիխոնովը՝ մեկնաբանելով սիրիական ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակը: Ըստ նրա, Մոսկվան մնում է իր դիրքորոշմանը՝ Սիրիայի սուվերեն պետության լեգիտիմ նախագահ Բաշար Ասադը կարող է հեռանալ միայն սիրիացի ժողովրդի կամքով, այլ ոչ թե ամերիկամետ ընդդիմության ու ծայրահեղականների ճնշմամբ: Ռազմավարական զարգացման մոդելավորման կենտրոնի առաջին փոխնախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը հայտարարել է, որ Սերգեյ Լավրովի ու Ջոն Քերրի բանակցությունների արդյունքը դարձել է Սիրիայում անթռիչք գոտու ստեղծումը: Ֆորմալ առումով այդ սահմանափակումները վերաբերվում էին Սիրիայի օդուժին: Նա նշել է, որ բանակցությունների երկարատևությունը խոսում է այն մասին, ո ՌԴ-ն և ԱՄՆ-ն կրկին ունեն տարաձայնություններ առանցքային հարցերի շուրջ: Եվ կանխատեսել է, որ հաջորդ հանդիպումը կարող է օրեր տևել, փոխանցում է bfm.ru կայքը: