Պետդումայի ընտրություններին քվեների 80 տոկոսի հաշվարկի արդյունքներով «Եդինայա Ռոսիյան» ստացել է ձայների 54.28 տոկոսը: Կուսակցությունն առաջատար է 225 միամանդատ օկրուգներից 203-ում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ՌԴ ԿԸՀ-ն: «Ընտրություններ» համակարգի տվյալներով ՌԴ Կումկուսը երկրորդ տեղում է՝ 13.61 տոկոսով, Լիբերալ Դեմոկրատական կուսակցությունը՝ երրորդ՝ 13.37 տոկոսով, իսկ «Արդարացի Ռուսաստանը»՝ չորրորդ՝ 6.17 տոկոսով: Մյուս կուսակցությունները չեն հաղթահարում 5 տոկոսի շեմը ( որը Դումա մտնելու իրավունք է տալիս), ոչ էլ 3 տոկոսինը (որը պետական ֆինանսավորման իրավունք է տալիս): Այս պահի դրությամբ մշակված քվեաթերթիկներով՝ մասնակցությունը կազմել է ընտրողների ընդհանուր թվի 47.92 տոկոսը: