26.11.2024
Ալիեւին Գինեսի ռեկորդի հավակնորդ անվանած բլոգերին մեկուսարան են տարել
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. ԼՂ պատերազմի վետերանների "կորպորացիան" կարող է փլուզվել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՊԵԿ-ի ստուգողական կրակոցը ՍԱՍ-ի Արտակի խանութների ուղղությամբ, ըստ «պատկան» աղբյուրի, վերջինը չի լինելու. առաջիկայում ևս կլինեն կրակոցներ. «Մենք բոլորին զգուշացնում ենք` կարգի բերել իրենց բիզնեսը, վճարել հարկերը, իրենք իներցիայով շարունակում են նախկին ոճը»: Նույն «կոնտեքստո՞ւմ» է նաև Արարատյան դաշտի հորերի և ջրօգտագործողների նկատմամբ կառավարության օրերս դրսևորած ուշադրությունը, չկա՞ քաղաքական բաղկացուցիչ դրանում:

Ի դեպ, այդ հորերի նկատմամբ ուշադրությունն առաջացավ դեռ Տիգրան Սարգսյանի օրոք: Իսկ ձկնաբուծարանները կապվում են Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Ծառուկյանի, Սամվել Ալեքսանյանի անունների հետ: Հիմա դա Կարեն Կարապետյանի պատասխա՞նն էր «Չեմբեռլենին», հարցրինք մեր աղբյուրին։ «Ոչ, մենք մեր գործն ենք անում, եթե նման տրամաբանությամբ առաջնորդվենք, ոչինչ չպետք է անենք»»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սեյրան Օհանյանի դաշինքում դեռ հնարավոր են համարում Ծառուկյանին միացումը: Իսկ եթե պառլամենտ մտած Ծառուկյանը կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ, ի՞նչ եք անելու, քննարկվո՞ւմ է այդ տարբերակը: «Նաև դա է պատճառը, որ բանակցությունները ձգձգվում են, ու վերջնական որոշում չկա։ Մինչև խաղի կանոնները չճշտվեն, միավորում տեղի չի ունենա»,- ասաց սեյրանականներից մեկը:

Ի դեպ, ԱԺ նոր կանոնակարգ-օրենքով ազատականացվել է պատգամավորի` որևէ դաշինքից դուրս գալու դրույթը, ցանկացած պատգամավոր, անհամաձայնության դեպքում, կարող է դուրս գալ ֆրակցիայից` մանդատը վայր չդնելով, սակայն նրա ստատուսը բավականին կիջնի` հանձնաժողովների, բարեկամական խմբերի, ԱԺ այլ գործառույթների ակտիվ մասնակից չի կարող լինել»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանություններին նախորդ տարի այդպես Էլ չհաջողվեց ոչ միայն պետական բյուջեով խոստացված 2.4 տոկոս, այլև անգամ մեկ տոկոսի տնտեսական աճ ապահովել։ Երեկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել Է 2016թ. վիճակագրական տվյալները, ըստ որի՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել Է 0.5 տոկոս։ Վերջին տարիների ընթացքում սա առաջին դեպքն Է, երբ Հայաստանը տարին ամփոփում Է անգամ առանց մեկ տոկոս տնտեսական աճի. խոսուն ցուցանիշ, որը վկայում Է իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով ձախողումների մասին։ Նշենք, որ նախորդ տարվա մեջ ավելացել են միայն արտաքին առևտրաշրջանւսռությունը՝6.7 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի ծավալները՝ 7.4 տոկոսով։ Փոխարենը կտրուկ նվազել են գյուղատնտեսական ապրանքների արտադրության ծավալները՝ 5.2 տոկոսով, շինարարությունը՝ 10.2 տոկոսով, Էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 6.2 տոկոսով»,–գրում է թերթը։

«Փաստ» օրաթերթը գրում է. Կոտայքի մարզում նախընտրական գործընթացները հետաքրքիր «ծալքեր» են պարունակում: Ինչպես հայտնի է, այս ընտրատարածքից ՀՀԿ–ի ռեյտինգային ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու է գրանցվելու գեներալ Միհրան Պողոսյանի քեռորդին` Վահան Հարությունյանը, ով «Միկմետալի» սեփականատեր Միշա Հարությունյանի որդին է: ՀՀԿ–ից այստեղ պատրաստվում էր իր թեկնածությունը դնել նաև Վարդան Այվազյանը:

Սակայն, ըստ «Փաստի» տեղեկությունների, Քեթրինի Միհրանը Վարդանին համոզել է չդնել իր թեկնածությունը` հօգուտ Վահանի: Փոխարենը Այվազյանին խոստացել է ապրիլին նշանակել տալ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ: Իսկ ներկայի պետ Արման Գալուստի Սահակյանը մինչ այդ ԱԺ պատգամավոր կդառնա և կազատի այդ աթոռը:

«ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն հինգ տարի է՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցնում է ՀՀԿ-ական Արտեմ Ասատրյանը: Նրա պաշտոնավարման այս հինգ տարիների ընթացքում նախարարության տարբեր գերատեսչություններում պարբերաբար կոռուպցիոն սկանդալներ են բացահայտվել, դրանց անմիջական մասնակիցները ձերբակալվել են, անուղղակի մասնակիցները՝ հրաժարական ներկայացրել: Իսկ ահա անձամբ նախարարը մինչև հիմա շարունակում է հաջողությամբ պաշտոնավարել: Դեռ ավելին՝ ամեն հերթական կոռուպցիոն սկանդալից հետո մեղավոր են դուրս գալիս բոլորը, բայց ոչ ոլորտի թիվ մեկ պատասխանատուն: «Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնում են, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հրահանգել է լրջորեն զբաղվել սոցապնախարարությունով:

Ի դեպ, օրերս վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ աշխատանքից ազատվեց նաև աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը, որ այդ պաշտոնում աշխատում էր բավական երկար տարիներ՝ համակարգելով հատուկ խնամք պահանջող հիմնարկների՝ մանկատների, ծերանոցների աշխատանքը:

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում խիստ լարվել են Վերահսկիչ պալատի արդեն նախկին նախագահ Իշխան Զաքարյանի ու ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հարաբերությունները։ Իշխան Զաքարյանը ԵԿՄ վարչության անդամ է և կարող է վերջին քաղաքական զարգացումներից ելնելով զրկվել ԵԿՄ վարչության անդամությունից։ Սակայն, եթե դա տեղի ունենա, ապա շատ վատ հետևանքներ կունենա, քանի որ ԵԿՄ շարքերը ՀՀԿ շարքերի պես կնոսրանան։

Որոշ տեղեկություններով՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ևս ԵԿՄ-ն լքելու որոշում ունի։ Ստեղծված վիճակը հիշեցնում է 2008 թվականը, երբ հին ԵԿՄ-ականները դուրս մնացին կառույցից և այն համալրվեց նորերով՝ Սամվել Ալեքսանյան, Վարդան Ղուկասյան, Սուրիկ Խաչատրյան, Առաքել Մովսիսյան։ Սակայն, հիմա հենց ԵԿՄ «նորագիրների» ճակատագիրն է անորոշ»։