22.04.2025
Փորձագետ. Թրամփի վարչակազմը կփորձի ամրապնդվել Անդրկովկասում
prev Նախորդ նորություն

Ալիեւին Գինեսի ռեկորդի հավակնորդ անվանած բլոգերին մեկուսարան են տարել

Ադրբեջանցի բլոգեր Ռեշադ Ռամազանովին (Ռաշադ Աղադդին) մեկուսարան են տարել: Այս մասին Turan-ին հայտնել է նրա փաստաբան Ազեր Նագիեւը:

Ռամազանովը Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման՝ «խոշոր չափի թմրանյութ պահելու եւ իրացնելու համար»:

Բլոգերը հայտնի է Facebook-ում իշխանության հասցեին քննադատական գրառումներով: Նա գրում է կրոնի, ազատության, արդարության մասին:
Նա ծաղրել է հատկապես Իլհամ Ալիեւի առաջադրումը նախագահության երրորդ ժամկետով՝ դա կոչելով Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու ցանկություն:

Փաստաբանը հունվարի 23-ին կալանավայր է այցելել՝ փորձելով պարզել իր պաշտպանյալին մեկուսարան տեղափոխելու պատճառը: Նա պատրաստվում է բանտի ղեկավարության դեմ բողոք ներկայացնել Քրեակատարողական ծառայություն:
Մամուլի տեսություն. ԼՂ պատերազմի վետերանների
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան