25.11.2024
Դե Վաալ. Ղարաբաղյան հակամարտության կողմերն ի վերջո կսկսեն պատերազմել
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Թրամփի վարչակազմը կփորձի ամրապնդվել Անդրկովկասում

Դոնալդ Թրամփի վարչակազմի իշխանության գալուց հետո կարող է սրվել իրավիճակը Միջին Ասիայում ու Հարավային Կովկասում։

Հանրապետականներն ավանդաբար ավելի զգայուն են նավթագազային դիվանագիտության նկատմամբ։ Ուկրաինային աջակցելու փոխարեն Թրամփի վարչակազմը կարող է փորձել ամրապնդվել Անդրկովկասում`այդ թվում ակտիվանալով վրացական և ղարաբաղյան ուղղություններում։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Ալեքսեյ Ֆենենկոն։

Նրա խոսքով, Բաքուն հույս ունի, որ Վաշինգտոնում իշխանության եկած հանրաապետականները չեն կրկնի դեմոկրատների սխալներն ու ԱՄՆ–ն կփայփայի իր հարաբերություններն Ադրբեջանի հետ ու չի ենթարկվի հայկական լոբբիստական խմբերի ազդեցությանը, փոխանցում է vesti.az–ը։
Ըստ նրա, Երևանի համար դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի պարտությունը, ով սերտ կապեր ուներ ԱՄՆ–ի հայ համայնքի հետ, հիասթափեցնող էր։

Ինչ վերաբերվում է Թբիլիսիին, ապա, ըստ Ֆենենկոյին, Հարավային Օսիայում հնգօրյա պատերազմը դարձավ ԱՄՆ–ի ամենախոշոր պարտությունը`ԽՍՀՄ–ի փլուզումից ի վեր, քանի որ այն ցուցադրեց`«ամերիկյան հզորությունը սահմանափակ է, պետք է հաշվի նստել նաև այլ գերտերությունների հետ»։