26.11.2024
ՀԱՊԿ գլխավոր նոր քարտուղարը կլինի ՀՀ ներկայացուցիչ
prev Նախորդ նորություն

Լավրովը և Մամեդյարովը քննարկել են ԼՂ հիմնահարցը. Զախարովա

Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կառուցողական է եղել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան բրիֆինգի ժամանակ։

Զախարովան նշել է, որ հանդիպմանը կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հստակ առաջարկներ։ Նրա խոսքով՝ ԼՂ հիմնահարցի շուրջ հանդիպումները ռուսական կողմի հետ անկասկած կշարունակվեն։

Հիշեցնենք, որ Մամեդյարովը Լավրովի հետ Մոսկվայում հանդիպել է հունվարի 24-ին։ Հանդիպումը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ։

Պատասխանելով հարցին, թե քննարկվում է արդյոք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման հնարավորությունը նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով նոր հանդիպումների ժամանակցույցը դեռ չի կազմվել:

Նա նշել է, որ նոր հանդիպումներ անկասկած կլինեն, սակայն դեռ ժամանակացույց չի կազմվել: Զախարովան ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթ թեմաներից մեկն է, որի հետ կապված տարբեր մակարդակի շփումները կշարունակվեն: