26.11.2024
Ասադ. Սիրիան ու Իրանը կշարունակեն համատեղ պայքարը ԻՊ–ի դեմ
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ գլխավոր նոր քարտուղարը կլինի ՀՀ ներկայացուցիչ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Մշտական խորհուրդը համաձայնեցրել է «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին» որոշման նախագիծը և այն ուղարկել կառույցի անդամ պետություններին՝ վավերացման համար:

Rusarminfo.ru-ի հաղորդմամբ՝ նախագծի համաձայն՝ ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղար է դառնալու Հայաստանի թեկնածուն:

««Կազմակերպության գլխավոր քարտուղարի մասին» որոշման նախագծում համաձայնություն է ձեռք բերվել այն երկրի վերաբերյալ, որի թեկնածուն կդառնա ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարը: Դա Հայաստանն է: Բացի այդ, որոշվել է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարն ընտրվելու է 3 տարով»,- աղբյուրի հետ զրույցում հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

Նրա փոխանցմամբ՝ որոշման նախագիծը ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների կողմից կքննարկվի Կազմակերպության՝ 2017թ. ապրիլին կայանալիք գագաթնաժողովի շրջանակում, և եթե բոլորը հավանություն տան նախագծին՝ կնշանակվի ՀԱՊԿ նոր քարտուղար:

Միևնույն ժամանակ, Զայնետդինովն ընդգծել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի Հայաստանի թեկնածուի ով լինելու մասին հարցը պետք է ուղղել հայկական կողմին: