26.11.2024
2600 գրոհային վայր է դրել զենքը Դամասկոսի արվարձաններում
prev Նախորդ նորություն

Ասադ. Սիրիան ու Իրանը կշարունակեն համատեղ պայքարը ԻՊ–ի դեմ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ու Իրանի փոխարտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը հայտարարել են, որ Դամասկոսն ու Թեհրանը շարունակելու են համատեղ պայքարը ԻՊ–ի դեմ։ Ասադի խոսքոց, կողմերը լիովին աջակցում են Սիրիայում կրակի դադարեցումը։

Աբդոլահիյանը Դամասկոսում հանդիպել է Ասադի ու սիրիական իշխանության այլ ներկայացուցիչների հետ։ САНА–ի փոխանցմամբ, Ասադն ընդգծել է Իրանի դերը Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում, որը կպահպանի Սիրիայի տարածքային ամբողջականությունը։

Սիրիայի խորհրդարանի խոսնակ Հադիե Հալաֆ Աբբասը բարձր է գնահատել Թեհրանի`ահաբեկչության դեմ պայքարում սիրիական բանակին ու կառավարությանը ցուցաբերած աջակցությունը։ Նա նշել է, որ հաղթանակներով Սիրիան պարտական է Իրանին, փոխանցում է Fars News–ը։

Սիրիայում Իրանի շահերի սպասարկող է համարվում լիբանանյան Հզբոլահ շարժումը, որը համարվում է Մերձավոր Արևելքում ամենակազմակերպված ռազմա–քաղաքական միավորումը։ Այսօր Հզբոլահը հանդես է գալիս Բաշար Ասադի կողմից։ Երկու տասնամյակ Հզբոլահը ռազմա–տեխնիկական աջակցություն էր ստանում Ասադի հորից`Հաֆեզ Ասադից։ Այժմ էլ Հզբոլահը պաշտպանում է Ասադի ռեժիմը`պայքարելով տարբեր սունիական ծայրահեղական խմբավորումների դեմ, փոխանցում է topwar.ru կայքը։

Սիրիան ու Հզբոլահը`Իրանի «դիմադրության առանցքի» կարևոր տարրերն են ընդդեմ ԱՄՆ–ի ու Իսրայելի։ Հզբոլահի զենքերի մեծ մասը առաքում է Իրանը`Դամասկոսի օդանավակայանի միջոցով ու Ասադի տապալման դեպքում այդ «կամուրջը» կփլուզվի, փոխանցում է carnegie.ru կայքը։

Իրանը Սիրիային վաղուց նավթ է առաքում ցածր գներով, իսկ 2011թ.–ից`հակամարտության սկզբից ի վեր Թեհրանն ավելի քան չորս միլիարդ դոլարի վարկ է տրամադրել Դամասկոսին։ Պետական ԶԼՄ–ների տվյալներով, Իրանը ամսեկան 700 միլիոն դոլարի օգնություն է տրամադրում Սիրիային։