3.08.2025
НГ. Բաքվի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում ապակառուցողական է wu անգամ ցավոտ
prev Նախորդ նորություն

2600 գրոհային վայր է դրել զենքը Դամասկոսի արվարձաններում

Ավելի քան 2600 գրոհային վայր է դրել զենքը Դամասկոսի արվարձաններում: Վադի-Բարադի գետի հովտում, որը ջրով է ապահովում Դամասկոս գավառը, բնակվող սիրիացիները վերադառնում են բնականոն կյանքին: Այդ մասին լրագրողներին է հայտնել Սիրիայում Հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչ Ալեքսանդր Բելիկովը:

Ըստ նրա, նրանց, ով հրաժարվել է վերադառնալ խաղաղ կյանքին, տարհանում են Իդլիբ ընտանիքների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Այն գրոհայինները, որոնք պատրաստ են կարգավորել իրենց իրավական կարգավիճակը, համալրում են ինքնապաշտպանական ուժերի շարքերը: «Բնակչությունը հումանիտար օգնություն է ստանում»,-ասել է Բլինկովը:

Ըստ նրա, կան սակայն գրոհայիններ, որոնք հրաժարվել են զենքը վայր դնել և թաքնվել են լեռներում` շարունակելով պարբերաբար գնդակոծել հարակից տարածքներն ու բնակավայրերը:
Ասադ. Սիրիան ու Իրանը կշարունակեն համատեղ պայքարը ԻՊ–ի դեմ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան