26.11.2024
Հայացք Դամասկոսից. Իր հաղթանակներով Սիրիան պարտական է Իրանին
prev Նախորդ նորություն

НГ. Բաքվի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում ապակառուցողական է wu անգամ ցավոտ

Ղարաբաղյան հակամարտությունը խլել է արդե քսան տարի ու շարունակում է ավելի ու ավելի պահանջել։ Եթե հայկական երկու կողմերը պատրաստ են աշխատել Մինսկի խմբի առաջարկությունների հիման վրա, ապա Բաքուն չի ցանկանում դա անել և այս կամ այն կերպ փորձում է խափանել միջնորդների ջանքերը, փոխանցում է "Независимая газета"-ն:

Ադրբեջանի նախագահը շարունակում է սպառնալ ռազմական գործողությունների վերսկսկմամբ։ Ադրբեջանի այսօրվա ղեկավարությունը չի կարողանում ռեակ գնահատել այն «գինը», որը կվճարի պետությունն ու ժողովուրդը այդ նոր պատերազմի համար։ Բաքուն կառուցողական մոտեցում չի ցուցաբերում Մինսկի խմբի առաջարկությունների նկատմամբ`արգելափակված են դիպուկահարների դուրս բերման, միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման առաջարկություններն և այլն։

Օրինակ, միջադեպերի հետաքննման մեխանիզմների առաջարկությունը ադրբեջանական կողմը համարում է ընդունելի`հայկական զինուժի դուրս բերումից հետո միայն։ Ալիևի դիրքորոշումը`ղարաբաղյան հակամարտությունը դիտարկել հայկական զորքերի դուրս բերման դիտանկյունի ներքո միայն անիրատեսական և պարզունակ է։ Հասկանալի է, որ հայկական զորքերի դուրս բերումը կարող է իրականացվել միայն ընդհանուր կոնտեքստում`կրակի դադարեցման և ռազմական գործողությունների դադարեցման ամուր ամրագրում և Լեռնային Ղարաբաղի նոր կարգավիճակ։
Այդ ակնհայտ բաները չհասկանալը հակամարտության այդ կողմի դիրքորոշումը դարձնում են ապակառուցողական և անգամ ներքին առումով ցավոտ։

Ավելի իրատեսական է ԱՊՀ երկրներին ղեկավարների 1994թ.–ի ապրիլի 15–ի որոշումը, որն ընդունվել է ՀՀ–ի ու Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ։ Այնտեղ ամրագրված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հաջորդականությունը։ Ալիևի դիքրորոշումը ընդհանրապես չի համընկնում ԱՊՀ–ի երկրների ղեկավարների դիրքորոշման հետ, որը կայացվել է ՌԴ–ի միջնորդությամբ կրակի դադարեցման համաձայնագրի ստորագրումից առաջ։