26.11.2024
Թուրքիա-Ադրբեջան. Գազի ու երկաթի բարեկամություն
prev Նախորդ նորություն

Հայացք Դամասկոսից. Իր հաղթանակներով Սիրիան պարտական է Իրանին

Սիրիայի խորհրդարանի խոսնակ Հադիե Հալաֆ Աբբասը բարձր է գնահատել Թեհրանի`ահաբեկչության դեմ պայքարում սիրիական բանակին ու կառավարությանը ցուցաբերած աջակցությունը։ Նա նշել է, որ հաղթանակներով Սիրիան պարտական է Իրանին, փոխանցում է Fars News–ը։

Սիրիայում Իրանի շահերի սպասարկող է համարվում լիբանանյան Հզբոլահ շարժումը, որը համարվում է Մերձավոր Արևելքում ամենակազմակերպված ռազմա–քաղաքական միավորումը։ Այսօր Հզբոլահը հանդես է գալիս Բաշար Ասադի կողմից։ Երկու տասնամյակ Հզբոլահը ռազմա–տեխնիկական աջակցություն էր ստանում Ասադի հորից`Հաֆեզ Ասադից։ Այժմ էլ Հզբոլահը պաշտպանում է Ասադի ռեժիմը`պայքարելով տարբեր սունիական ծայրահեղական խմբավորումների դեմ, փոխանցում է topwar.ru կայքը։

Սիրիան ու Հզբոլահը`Իրանի «դիմադրության առանցքի» կարևոր տարրերն են ընդդեմ ԱՄՆ–ի ու Իսրայելի։ Հզբոլահի զենքերի մեծ մասը առաքում է Իրանը`Դամասկոսի օդանավակայանի միջոցով ու Ասադի տապալման դեպքում այդ «կամուրջը» կփլուզվի, փոխանցում է carnegie.ru կայքը։

Իրանը Սիրիային վաղուց նավթ է առաքում ցածր գներով, իսկ 2011թ.–ից`հակամարտության սկզբից ի վեր Թեհրանն ավելի քան չորս միլիարդ դոլարի վարկ է տրամադրել Դամասկոսին։ Պետական ԶԼՄ–ների տվյալներով, Իրանը ամսեկան 700 միլիոն դոլարի օգնություն է տրամադրում Սիրիային։