Ադրբեջանի զինված ուժերի բոլոր տանկային զորամիավորումներում զորավարժություններ են սկսվել: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, դրանց նպատակն է կատարելագործել տանկային ստորաբաժանումների անձնակազմերի ունակությունները մեքենան կառավարել դժվար անցանելի ու հարթավայրային տեղանքում: Զորավարժությունների ընթացքում կիրառվելու են տարբեր խուսանավումներ ու վարժություններ: