Ֆրանսիան փոխել է իր ներկայացուցչին ԵԱՀԿ ղարաբաղյան կարգավորման գծով Մինսկի խմբում, հայտնում է Legifrance.gouv.fr-ն: Նշվում է, որ Ֆրանսիայի կողմից ԵԱՀԿ ՄԽ-ում համանախագահ է նշանակվել Ստեֆան Վիսկոնտին: Վիսկոնտին այդ պաշտոնում կփոխարինի Պիեռ Անդրիոյին, որը պաշտոնավարում էր 2014-ից: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: