26.11.2024
Ինչո՞ւ չկայացավ Ռոգոզինի այցը Իրան
prev Նախորդ նորություն

The Wall Street Journal. ԱՄՆ-ն ծրագրում է ռազմական դաշինք ստեղծել Իրանի դեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը և արաբական դաշնակից պետությունները քննարկոում են ռազմական դաշինք ձևավորելու հնարավորությունը, որն ուղղված կլինի Իրանի դեմ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Մերձավոր Արևելքի երկրների աղբյուրներին։

Նշվում է, որ դաշինքում կարող են ընդգրկվել Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսն ու Հորդանանը։ Այլ արաբական երկրներ ևս կարող են միանալ բլոկին։
Համաձայնագրում կպարունակվի դրույթ այն մասին, որ մասնակիցներից մեկի վրա հարձակումը կդիտարկվի որպես ագրեսիա դաշինքի մնացած բոլոր անդամների դեմ։

Ինչպես հաստատում է WSJ-ն՝ ԱՄՆ-ը և Իսրայելը չեն լինի միության մասնակիցներ, սակայն Վաշինգտոնը պատրաստ է դաշինքին տրամադրել զենք և հետախուզական տեղեկատվություն։ Թել-Ավիվը նույնպես կսահմանափակվի հետախուզական տվյալներով։

Թերթի տեղեկություններով՝ Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն համաձայն են համագործակցել Իսրայելի հետ պայմանով, որ Թրամփի վարչակազմը կչեղարկի օրենքը, որն ընդունվել էր Բարաք Օբամայի օրոք։ Այն թույլ է տալիս ահաբեկչությունների զոհերի հարազատներին հայցեր ներկայացնել ծայրահեղականներին աջակցող պետությունների դեմ։

The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տունը հայտարարել է օրենքի չեղարկման հասնելու պատրաստակամության մասին։ Թրամփի վարչակազմի կողմից պաշտոնական մեկնաբանություններ դեռևս չկան։