26.11.2024
Սիրիացի քրդերը չեն հանձնի իրենց հողերը Թուրքիայի հսկողությանը
prev Նախորդ նորություն

Ինչո՞ւ չկայացավ Ռոգոզինի այցը Իրան

Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի փոխնախագահ Կոնստանտին Սիվկովը НСН–ի հետ զրույցում հայտարարել է, որ Իրանի հետ հանդիպումից հրաժարվելու ՌԴ–ի որոշման պատճառը կարող է լինել Դոնալդ Թրամփը։

«Թրամփը ուժայինների և ԱՄՆ–ի ազգային բիզնեսի դրածոն է, որը չի պատրաստվում զբաղվել խաղաղարարությամբ, այլ փորձելու է ամերիկյան գերակայություն հաստատել`ամերիկյան իսթեբլիշմենթի շահերից ելնելով։ Թրամփն իր որոշումները կյանքի կոչելու համար փորձելու է օգտագործել, օրինակ, լարելով Մոսկվայի հարաբերությունները Իրանի ու Չինաստանի հետ»,–նշել է նա։

ԶԼՄ–ները նշել են, որ ՌԴ–ի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի այցն Իրան չեղարկվել էր Թեհրանի պատճառով։ ՌԴ–ն փորձում էր պահպանել գաղտնիությունը, սակայն ընդունող կողմը տեղեկություններ է տարածել Ռոգոզինի այցի մասին։