26.11.2024
The Wall Street Journal. ԱՄՆ-ն ծրագրում է ռազմական դաշինք ստեղծել Իրանի դեմ
prev Նախորդ նորություն

Ասադ. Ռուսաստանի միջամտությունը թույլ տվեց կանգնեցնել ահաբեկիչներին

Սիրիական բանակի կողմից Հալեպ քաղաքի ազատագրումը կարևոր քայլ էր, բայց դա չի նշանակում հաղթանակ պատերազմում:

Այս մասին Europe 1-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը:

«Հալեպի գրավումը կարևոր քայլ էր, բայց դա չի նշանակում, որ մենք հաղթել ենք պատերազմում: Դրա համար անհրաժեշտ է արմատախիլ անել ահաբեկիչներին Սիրիայի մյուս շրջաններում»,-ասել է նա և հավելել, որ դրա համար երկար ճանապարհ կա դեռ անցնելու:

Նա նշել է, որ Ռուսաստանի միջամտությունը թույլ տվեց կանգնեցնել ահաբեկիչների առաջխաղացումը: Եվ ընդգծել, որ Մոսկվան միշտ հարգել է Սիրիայի ինքնիշխանությունը: