26.11.2024
Ասադ. Ռուսաստանի միջամտությունը թույլ տվեց կանգնեցնել ահաբեկիչներին
prev Նախորդ նորություն

New York Times. Ինչո՞ւ Դանֆորդն ու Գերասիմովը հանդիպեցին Բաքվում

New York Times-ը անդրադարձել է ԱՄՆ–ի զինված ուժերի միավորված շտաբերի պետի Ջոզեֆ Դանֆորդի և ՌԴ ԳՇ պետ Վալերի Գերասիմովի հանդիպմանը Բաքվում։

Պարբերականը գրում է, որ ամերիկացի ու ռուս գեներալների միջև հանդիպման վայր ընտրելն այնքան էլ հեշտ չէր։ Ռուսական կողմն Դանֆորդին առաջարկում էր հանդիպել Մոսկվայում կամ Բելառուսում, իսկ Պենտագոնն առաջարկում էր Արևմտյան Եվրոպան։ Սական ԵՄ–ի պատժամիջոցների պատժառով Գերասիմովի մուտքն ԵՄ սահմանափակված է։ Բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել հանդիպել Բաքվում։

ԵԱՏՄ–ի ինստիտուտի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը հայտարարել է, որ հանդիպման նպատակն է ռուսական կողմի հետ քննարկել իրավիճակը Մերձավոր Արևելքում, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի հարցերը Սիրիայում ու Իրաքում, փոխանցում է azeri.today–ը։ Ըստ նրա, Բաքուն չեզոք տարածք է`Մերձավոր Արևելքում ԱՄՆ–ի ու ՌԴ–ի համագործակցության հարցերը քննարկելու համար։ Նա նշել է, որ Բաքուն կարող է դատնալ մշտական հարթակ ռուս–ամերիկյան քննարկումնեի համար։

Ռազմական փորձագետ Ալեքսանդր Պերենջիևը հայտարարել է, որ Բաքուն պատահական չի ընտրվել Գերասիմովի և Դանֆորդի հանդիպման համար։ Բաքուն այդպիսի ֆորմատով հանդիպումների փորձ ունի և այդպիսի հանդիպումների ընթացքում կարող են քննարկվել հակաահաբեկչական պայքարի հարցեր։ Նրա խոսքով, Ադրբեջանը հետխորհդային երկիր է, որի հետ ՌԴ–ը զարգացնում է տնտեսական և ռազմա–տեխնիկական համագործակցություն։ Բացի այդ, Ադրբեջանը զարգացնում է հարաբերությունները ՆԱՏՕ–ի հետ։