28.12.2024
Freedom House. Ադրբեջանը շարունակում է հալածել անկախ լրատվամիջոցներին
07.10.2016
Freedom House. Ադրբեջանը շարունակում է հալածել անկախ լրատվամիջոցներին

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել Meydan.Tv–ի երկու ադրբեջանցի լրագրողների՝ Այնուր Էլգյունեշի եւ Սեւինջ Օսմանքըզըի հասցեին հնչող սպառնալիքների կապակցությամբ։ «Ադրբեջանի կառավարությունը շարունակում է հալածել անկախ լրատվամիջոցներին, լրագրողների վրա հարձակումները չեն հետաքննվում, ոչ ոքի պատասխանատվության չեն կանչում, ինչն անպատժելիության մթնոլորտ է ստեղծում»,– ասել է կազմակերպության փոխնախագահ Ռոբերտ Հերմանը, փոխանցում է contact.az–ը։ Այնուր Էլգյունեշի եւ Սեւինջ Օսմանքըզըի հասցեին հնչող սպառնալիքները պետք է բացահայտ դատապարտվեն, իսկ դրա պատասխանատուները՝ պատժվեն, ասված է փաստաթղթի մեջ։ Լրագրողներին ճնշելու պատճառը Meydan TV–ի հետ համագործակցությունն է, որը իշխանությունների հալածանքների պատճառով ստիպված էր 2014–ին փակել Բաքվում իր գրասենյակը։ Դրանից հետո իշխանությունները քրեական գործ էին սկսել եւ ինտերնետ հեռուստաընկերության հետ համագործակցող լրագրողներին արգելել լքել պետության տարածքը, ասված է փաստաթղթում։