Թուրքիայի տռրանսպորտի և կապի նախարար Ահմեդ Արսանը հանդիպել է Իրանի ճանապարհների նախարար Աբբաս Ահունդիի հետ Իրանում, որպեսզի քննարկի տրանսպորտային ոլորտում համագործակցության հարցերը, փոխանցում է Financial Tribune–ը։ Ահունդին նշել է, որ Օմանյան և Պարսից ծոցերից արևելք գտնվող երկրներին հասնելու համար Թուրքիան պետք է օգտվի Իրանի տարածքից։ Իր հերթին Իրանը Սև ծով և Արևմուտք ելք ունենալու համար պետք է օգտվի Թուրքիայով անցնող ճանապարհներից։ Կողմերը քննարկել են նաև երկու երկրների երկաթգծերը նավահանգստների հետ միացնելու հարցերը։ Նշվում է, որ համապատասխան քննարկումները կմեկնարկեն 2017-ի հունվարին: