25.11.2024
ՊԲ. Խոցվել է ադրբեջանական զինուժին պատկանող
prev Նախորդ նորություն

Ավստրիան առաջարկել է Վրաստանում բացել միգրանտների ընդունման կենտրոններ

Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Սեբաստիան Կուրցն առաջարկել է ԵՄ‐ից դուրս ստեղծել փախստականների ընդունման Եվրամիության կենտրոններ, օրինակ՝ Վրաստանում, Եգիպտոսում կամ Հարավային Բալկաններում, հայտնում է Bild‐ը:

«Այդ հաստատույթունները կարող են տեղակայվել այնպիսի երկրներում, ինչպիսիք են Եգիպտոսը, Վրաստանը կամ Հարավային Բալկանների երկրներից մեկը», ‐ ասել է նախարարը: Նրա խոսքով, Եվրամիություն անլեգալ մտնելու փորձ կատարող մարդկանց, կարող են ուղարկել նման կենտրոններ: Միեւնույն ժամանակ նա քննադատել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միգրացիոն քաղաքականությունը:

«Այդ սխալ քաղաքականությանն աջակցել են մի շարք պետությունների ղեկավարներ եւ Եվրահանձնաժողովը: Նրա հիմքում դրված են լավ նպատակներ, սակայն ես միշտ կարծել եմ, որ եթե մենք մարդկանց ներգրավվում ենք Կենրտոնական Եվրոպա, ապա եկողների թիվն ավելանալու է», ‐ ասել է նա: