Մամեդյարով. Հայաստանի հետ բանակցությունները դադարեցված են
Հայաստանի հետ բանակցություններն այժմ դադարեցված են, քանի որ հայկական կողմը չի գնում բանակցությունների: Այս մասին ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:
ԱՊԱ գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանը առաջարկել է շարունակել առարկայական բանակցությունները, սակայն հայկական կողմը դրան չի համաձայնել: Մամեդյարովը նաև հիշատակել է Հայաստանում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները և նշել, որ ադրբեջանական կողմը նաև առաջարկել է շարունակել բանակցություններն այդ ամսաթվից հետո:
Հիշեցնենք, նախօրեին ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ ասուլիսի ժամանակ Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Հայաստանը և Ադրբեջանը դեռ հեռու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մի քանի կարևոր կետերի վերաբերյալ պայմանավորվածության հասնելուց: