11.09.2025
Փորձագետ. Տրամաբանական է, որ Բաքվի ու Թել–Ավիվի ռազմավարական կապերը կնյարդայնացնեն ՀՀ–ին ու Իրանին
15.12.2016
Փորձագետ. Տրամաբանական է, որ Բաքվի ու Թել–Ավիվի ռազմավարական կապերը կնյարդայնացնեն ՀՀ–ին ու Իրանին

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի այցն Ադրբեջան ընդգծել է երկկողմ հարաբերությունների փոխշահավետությունը։ Իսրայելը դիտարկում է Ադրբեջանը, որպես ռազմավարական գործընկերոջ։ Նեթանյահուի այցն ևս մեկ անգամ ընդգծեց Բաքվի ու Թել–Ավիվի հարաբերությունների ռազմավարական բնույթը։ Այդ մասին haqqin.az –ին հայտարարել է ՌԴ–ում և Ուկրաինայում Իսրայելի նախկին դեսպան, «Европа-Азия» ինստիտուտի ղեկավար Ցվի Մագենը։ Նա զարմանալի չի համարում այն հանգամանքը, որ Նեթանյահու այցը Բաքու նյարդայնացրել է ՀՀ–ին։ Ըստ նրա, ադրբեջանա–իսրայելական հարաբերությունները հաջող զարգանում են ոչ միայն տնտեսական, այլ նաև ռազմական ոլորտներում։ Իսրայելը հանդիսանում է Ադրբեջան արդի զենքերի մատակարար, ինչը նպաստում է Բաքվի ռազմական ներուժի աճին`դա չի կարող չանհանգստացնել ՀՀ–ին։ Փորձագետը հավելել է, որ ադրբեջանա–իսրայելական հարաբերությունները անհանգստացնում են նաև Իրանին։