27.11.2024
Աբխազիայում ընտրություններ են. «ռադիկալիզմը տեղ չունի խորհրդարանում»
prev Նախորդ նորություն

Նման է ռուսական Т-90СМ-ին. Իրանը սկսել է Karrar տանկերի արտադրությունը

Իրանում մեկնարկել է սեփական մշակման Karrar տանկերի սերիական արտադրությունը: Այս մասին հայտնում է Fars գործակալությունը:


Մարի 12-ին նոր ռազմական մեքենայի շնորհանդեսին ներկա է գտնվել երկրի պաշտպանության նախարար Հոսեին Դեխգանը: Նրա խոսքով, Karrar-ը հզորության, դիպուկության եւ շարժունակության տեսակետից կարող է մրցակցել ամենաժամանակակից նմուշների հետ: Նա նշել է նաեւ տանկի այլ կարեւոր հատկանիշներ մարտի դաշտում:


Նախարարի խոսքով, ինչպես հայտնում է Tasnim-ը, ռազմական մեքենան ի զորու է ամբողջությամբ ապահովել Իրանի Զինված ուժերի պահանջները:


Անցյալ տարվա օգոստոսին հրապարակվեցին Karrar-ի առաջին կադրերը: Ինչպես գրել էր այդ ժամանակ Defence Blog-ը, արտաքնապես այն բավականին նման է ռուսական Т-90СМ տանկին:


Karrar տանկի մշակման եւ արտադրության մասին Իրանի ՊՆ-ը հայտնել էր անցյալ տարվա հունվարին: Միեւնույն ժամանակ Թեհրանը հայտարարել էր օտարերկրյա սպառազինությունների գնումներից հրաժարվելու մասին, եթե չեն տրամադրվելու տեխնոլոգիաները:


Մինչ այդ Թեհրանը հետաքրքրություն էր հայտնել ռուսական Т-90 տանկերի ձեռք բերման վերաբերյալ: