27.11.2024
Անկարգություններ Բաթումիում. ձերբակալվել է 40, վիրավորվել 33 մարդ
prev Նախորդ նորություն

Աբխազիայում ընտրություններ են. «ռադիկալիզմը տեղ չունի խորհրդարանում»

Այսօր՝ մարտի 12-ին Աբխազիայում մեկնարկել է խարհրդարանական ընտրությունների քվեարկությունը: Այդ մասնակի ճանաճված պետության խորհրդարանի 35 տեղերի համար պայքարում են 137 թեկնածուներ:


Ինչպես հայտնում է EADaily գործակալությունը, Աբխազիայում առավոտը ժամը 8:00-ին բացվել են բոլոր 152 ընտրատեղամասերը: Քվեարկությունը կավարտվի 20:00-ին: Ընտրությունները կայացած են համարվում քվերակորղների 25%-ի մասնակցության պարագայում: Ընտրված են համարվում պատգամավորության այն թեկնածուները, որոնք ստացել են քվերակությանը մասնակցած ընտրողների քվեների կեսից ավելին:


Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան արդեն մասնակցել է քվերակությանը: Նա հույս է հայտնել, որ ամեն ինչ կընթանա հանգիստ եւ առանց ցնցումների: Խորհրդարանում պետք է տեղ զբաղեցնեն պատասխանատու մարդիկ, հայտարարել է նա: «Մառազմը եւ ռադիկալիզմը տեղ չունեն խորհրդարանում», - ասել է Խաջիմբան:


Ընտրություններին հետեւում են շուրջ 40 դիտորդներ, այդ թվում դիտորդներ Ռուսասանից, Հարավային Օսիայից եւ Արցախից: Ընտրատեղամասերում դիտորդություն են իրականացնում նաեւ պատգամավորի թեկնածուների դիտորդները: Ընտրած քաղաքացիների մատները հատուկ ձեւով նշվում են: Ընտրատեղամասերում ծառայություն են իրականացնում ոստիկանները:


Քվեարկության նախնական արդյունքները կհայտարարվեն մարտի 13-ին: