27.11.2024
Ներդրումների խոստումներ և իրական թվեր. Հայաստանի և Վրաստանի համեմատությունը
prev Նախորդ նորություն

Անկարգություններ Բաթումիում. ձերբակալվել է 40, վիրավորվել 33 մարդ

Մարտի 12-ի գիշերը Վրաստանի Բաթումի քաղաքում բռնկված անկարգությունների արդյունքում շուրջ 40 մարդ է ձերբակալվել, ավելի քան 30 մարդ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին հայտնում է "Новости-Грузия" գործակալությունը՝ հղում կատարելով Վրաստանի Նրքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը:


Իրավիճակը կուրորտային Բաթումի քաղաքում սրվել էր այն բանից հետո, երբ շաբաթ երեկոյան ոստիկանները տուգանել են ավտոմեքենայի վարորդին քաղաքի կենտրոնում ապօրինի կայանման համար: Վարորդը դրա հետ չի համաձայնվել եւ վիճաբանություն է սկսվել: Վեց մարդ ձերբակալվել է, դրանից հետո մեկ ժամվա ընթացքում հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ պահանջելով ոստիկանապետի հրաժարականը: Ինքնաբուխ ակցիան վերաճել է փողոցային անկարգությունների: Ցուցարարները այրել են մեքենաները, հրանյութեր պայթեցրել, արգելափակել տեղական ոստիկանության շենքը:


Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, ոստիկանությունն ու հատուկջոկատայինները կիրակի լուսաբացին ամբողջությամբ մաքրել են Բաթումիի Ճավճավաձեի փողոցը ցուցարարներից: Մաքրման աշխատանքներն իրականացվել են առանց լուրջ բախումների ցուցարարների հետ:


«Շուրջ 40 մարդ ձեբակալվել է միայն վարչական կարգով: Սակայն եւս մեկ անգամ նշեմ, որ սկսվել է քննություն, պարզվել են մարդկանց ինքնությունները եւ նրանց մի մասը քրեական պատասխանտվության կկանչվի: Քննարության շրջանակներում մեն ինչ կպարզվի: Բողոքի արտահայտման նման ձեւն ընդհանրապես ընդունելի չէ», - հայտարարել է Վրաստանի ներգին գործերի նախարար Գեորգի Մգերբրիշվիլին:



Իրավիճակին անձագանքել է նաեւ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, ում խոսքով «ապակառուցողական արմատական ուժերը» օգտագործել են կենցաղային միջադեպը իրավիճակի սրման համար: Նա, սակայն, որեւէ անուն չի տվել: Նախնական տվյալներով, Բաթումիում տեղի ունեցածի հետեւանքով վիրավորվել է 30-ից ավելի մարդ: