Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը նախընտրական հանդիպումներում հայտարարում է, որ առաջիկա տարիներին Հայաստանում 3,2 միլիարդ դոլարի ներդրում են ակնկալում, որից 840 միլիոն դոլարը այս՝ 2017 թվականի ընթացքում:
Ժամանակը ցույց կտա այդ խոստումների իրականությունը: 2008-ից ի վեր՝ Սերժ Սարգսյանի նախագահության և նրա երկու վարչապետերի՝ Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի ժամանակ, Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումները շեշտակի անկում են ապրել:
Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության ներկայացրած ներդրումային ծրագրերում կան Հայաստանի չափսերի համար մի քանի մեգապրեյկտներ: Դրանցից մեկն է 500 հիվանդատեղ ունեցող բժշկական կենտրոնի կառուցման ծրագիրը։ Այդտեղ խոսքը 750 միլիոն դոլարի մասին է, այսինքն՝ մեկ հիվանդատեղի հաշվով 1.5 մլն դոլարի ներդրում է ենթադրում։ Հեղինակը, ըստ կառավարության տվյալների, ամերիկահայ ներդրող է, ով պատրաստ է ներդնել շուրջ 100 մլն դոլար:
Հատկանշական է, սակայն այն հանգամանքը, որ ԱՄՆ-ը դեսպանատանը որեւէ տեղեկատվություն չունեն այս ՀՀ առաողջապահության ոլորտում Միացյալ Նահանգներից ներդրումների ներգրավման ծրագրերի վերաբերյալ: Սովորոբար մեծ ներդրումները հատկապես ԱՄՆ-ից տեղի են ունենում գոնե դեսպանատան իմացությամբ:
Ներկայացնենք օտարերկրյա ուղղակի ներդրումների անկման դինամիկան: 2011 թվական օտարերկյա ներդրումներնը Հայաստանում կազմել են 631 միլիոն դոլար, 2012 թվական՝ 567 միլիոն դոլար, 2013 թվական՝ 271 միլիոն դոլար, 2014 թվական՝ 282 միլիոն դոլար, 2015 թվական՝ 147 միլիոն դոլար, 2016-ին՝ 100 մլն դոլարից մի փոքր ավել:
Համեմատության համար նշենք, որ, օրինակ, հարևան Վրաստանում 2015-ին օտարերկրյա ներդրումները կազմել է 1.35 միլիարդ դոլար, իսկ 2016-ին՝ 1,65 մլրդ դոլար: Այսինքն ավելի քան 10 անգամ ավելի, քան Հայաստանում:
Միեւնույն ժամանակ Հայաստանի ներդրումների գրավչության տեսանկյունից բացի օբյեկտիվ սահմանափակումներից՝ փոքր եւ ոչ մեծ գնողունակությամբ շուկա, լոգիստիկ խնդիրներ, ունի ներդումների գործը էականորեն բարդացնող սուբյեկտիվ դժվարություններ: Դրանք են օլիգարխիկ եւ մոնոպոլացված տնտեսություն՝ կոռուպցիայի բարձր մակարդակով: