27.11.2024
Նախընտրական միջադեպ. ընդդիմության կաղմնակիցների վրա ատրճանա՞կ են ուղղել
prev Նախորդ նորություն

Վրաստանի իշխանությունը մեղադրել է Սաակաշվիլիին Բաթումում անկարգություններ կազմակերպման մեջ

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, որի հիմնադիրն է հանդիսանում Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, մասնակից է եղել Բաթում քաղաքում տեղի ունեցած անկարգություններին՝: Նման կարծիք է հայտնել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից պատգամավոր Իրակլի Տալակվաձեն վրացական «Առաջին ալիքի» հետ զրույցում։


Խոսելով անկարգությունների ընթացքում հասցված վնասի մասին նա նշել է, որ պետությունն անում է ամեն բան՝ դրա փոխհատուցման համար։


Սաակաշվիլիի կուսակցության հասցեին համանման մեղադրանքներ է հնչեցրել նաև Աջարիայի կառավարության նախագահ Զուրաբ Պատարաձեն։


ՆԳՆ տվյալներով՝ ցուցարարներն այրել են 10 մեքենա, ձերբակալվել է անկարգությունների 40 մասնակից։ «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը, հղում անելով ականատեսներին, հայտնում է 100-ից ավելի ցուցարարի ձերբակալության մասին։
Ներկա պահին իրավիճակը Բաթումում հանգիստ է։