28.11.2024
Թուրքիայում ժողովրդավարությունը ապամոնտաժվում է. Շուլց
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Աբխազիայում բոլոր ուժերը կողմ են ՌԴ–ի հետ դաշնակցային հարաբերություններին

Աբխազիայում չկա հակառուսական, ռուսամետ, արևմտամետ, վրացամետ կամ թուրքամետ ուժերի պայքար։ Աբխազիայում բոլոր ուժերն աբխազամետ են և նրանք բոլորը կողմ են ՌԴ–ի հետ դաշնակցային հարաբերություններին։Այդ մասին հայտարարել է փորձագտե Ալեքսանդր Սկակովը։


Նա նշել է, որ Աբխազիայում հետընտրական ցնցումներ և ցույցեր չեն լինելու`ամեն ինչ հանդարտ է ընթանալու, փոխանցում է BBC–ին։


Ըստ նրա, խորհրդարանում մեծամասնություն են կազմելու այն ուժերը, որոնք ունեն իշխանամետ ուղղվածություն։
Փորձագետի խոսքով, խորհրդարանական ընտրություններն եզրափակում են Աբխազիայի պատմության դժվար ժամանակահատված, որը կապված էր տնտեսական ու ՌԴ–ի հետ հարաբերություններում որոշակի ճգնաժամի հետ։
Աբխազիայի նախագգահ Ռաուլ Հաջիմբան արդեն իսկ քվեարկել է խորհրդարանական ընտրություններում։ Նա նշել է, որ խորհրդարանում տեղ պետք է զբաղեցնեն պատասխանատու մարդիկ`ծայրահեղականությունը տեղ չպետք է գտնի պառլամենտում։


Ընտություններին հետևում է մոտ 40 դիտորդ, այդ թվում ՌԴ–ից, Հարավային Օսիայից ու Լեռնային Ղարաբաղից։
Նախնական արդյունքները կհրապարակվեն այսօր։


Ընտրություններին մասնակցում է 137 թեկնածու, սակայն ընտրվելու է միայն 35–ը։ Փորձագետներն այս ընտրությունները համարում են «երիտասարդ»`թեկնածուների ¼–րդը 31 տարեկանից երիտասարդ են, փոխանցում է vesti.ru կայքը։