6.09.2025
Ֆրանսիան ծրագրում է հայ և ադրբեջանցի պատգամավորների հանդիպում
prev Նախորդ նորություն

Թուրքիայում ժողովրդավարությունը ապամոնտաժվում է. Շուլց

Թուրքիայում ժողովրդավարությունը ներկայում աստիճանաբար ապամոնտաժվում է: Այս մասին Բեռլինում ֆորումի ժամանակ հայտարարել է Եվրախորհրդարանի նախկին ղեկվար, Գերմանիայի կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը: Նրա ելույթը հեռարձակել է N24 հեռուստաալիքը:


«Աշխարհում ավտորիտար ուժերի կողմից հանրության վրա ճնշումը ուժեղանում է: Նրանք ցանկանում են մեզ և հասարակությանը պարտադրել իրենց քաղաքականությունը, արժեքները, որոնք հակասում են մեր պրոգրեսիվ արժեքներին: Նրանք կողմ են ազգային իզոլացմանը… նրանք ակտիվ կերպով իրականացնում են սոցիալական, էթնիկ, կրոնական տարանջատում, մարդկանց իրար դեմ են տրամադրում»,- ասել է Շուլցը:


Նա որպես օրինակ բերել է Միացյալ Նահանգները , որտեղ մարդկանց մուտքը սահմանափակել են կրոնական կամ ազգային պատկանելիության հիմքով:


«Իսկ Թուրքիայում ներկայում ժողովրդավարությունը աստիճանաբար ապամոնտաժվում է»,-ասել է Շուլցը:

Փորձագետ. Աբխազիայում բոլոր ուժերը կողմ են ՌԴ–ի հետ դաշնակցային հարաբերություններին
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը