27.11.2024
Ադրբեջանը սկսելու է 2 նոր անօդաչուի արտադրություն
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Էրդողանի համար Արևմուտքի հետ վեճը վերածվում է բարձր տոկոսադրույքով խաղի

Եվ Թուրքիայում և Նիդեռլանդներում այս պահին նախընտական քարոզարշավ է ընթանում ու ճգնաժամով հետաքրքրված են երկու կողմերը։ Թուրքերը ցանկանում են համախմբել երկիրն արտաքին թշնամու կերպարի շուրջ, իսկ եվրոպական իշխանությունները ցանկանում են որդեգրել աջ դիսկուրսը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատակից Իլշատ Սաետովը։


Նա նշել է, որ էսկալացիան միանշանակ գալիս է Անկարայից, սակայն հոլանդացիները նույնպես «խաղում» են։ Նիդեռլանդներում խորհրդարանական ընտրությունները կայանալու են մարտի 15–ին`վարճապետ Ռյուտեի հիմնական մրցակիցը հակամիգրանտական և հակաիսլամական Ազատության կուսակցությունն է, որը գլխավորում է Հերտ Վիլդերսը։


РБК–ի հետ զրույցում փորձագետը նշել է, որ Թուրքիա–ԵՄ հարաբերություններում սառեցումը նկատվում էր դեռևս 2010–2011թթ.–ին, երբ Անկարան ուղենիշ վերցրեց դեպի բռնապետություն։


Ըստ նրա, Էրդողանի համար Արևմուտքի հետ վեճը վերածվում է բարձր տոկոսադրույքով խաղի։ Նա նշել է, որ Նիդեռլանդները հանդիսանում են Թուրքիայի տնտեսությունում հիմնական ներդրողներից մեկն ու հարաբերությունների վատթարացումը կարող է հարվածել թուրքական տնտեսությանը։


Էրդողանը Նիդեռլանդներն անվանել է ֆաշիստական պետություն։ Պատճառն այն է, որ այդ երկիրը թույլ չի տվել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ինքնաթիռը վայրէջք կատարի Նիդեռլանդներում, որպեսզի նա կարողանա ելույթ ունենա Ռոտերդամում թուրքական համայնքի առջև և ներկայացնի Թուրքիայում ապրիլի 16-ին կայանալիք հանրաքվեի մանրամասները։