ԱՄՆ–ի ու Թուրքիայի հարաբերությունները դժվար ժամանակներ են վերապրում։ Չի բացառվում, որ Անկարան ու Վաշինգտոնը սպառել են նախկին ֆորմատով «ռազմավարական գործընկերության» ներուժը`ՌԴ–ին զսպելու առումով և մարտավարական համագործակցությունը հակաասադական հիմքով։ Բացի այդ, տեղեկություն էր տարածվել, որ ԱՄՆ–ն Թուրքիայի տարածքից դուրս է բերել միջուկային զենքը։ "Евразия.Эксперт"–ում հրապարակված հոդվածում վերլուծվում է ԱՄՆ–Թուրքիա հարաբերությունների ապագայի տեսլականը։ Թուրքիայի առաջնորդի այսօրվա շատ գործողություններ բացատրվում են ԱՄՆ–ի նկատմամբ անսվտահությամբ։ Շատ վտանգավորր «պրոպագանդիստական իներցիայի» ֆենոմենն է ձևավորվել, երբ տակտիկական քարոզչական բանաձևը դաջռնում է միջնաժամկետ քաղաքականություն։ Ի դեմս Գյուլենի ձևավորելով արտաքին թշնամու կերպար՝ Էրդողանը կարողացել է «մաքրել» հատուկ ծառայությունները։ Ինչ վերաբերվում է Ինջիրլիքին, ապա պետք է հիշել, թե ինչ դեր են խաղացել Թուրքիայի ռազմա–օդային ուժերը չստացված պետական հեղաշրջման ընթացքում։ Անկարայի ու Վաշինգտոնի համագործակցությունը շատ կարևոր է և դժվար թե ԱՄՆ–ը «լքի» մեծ կարևորություն ունեցող տարածաշրջանը։ Այդ պահին մենք ականատեսն եքն թուրքական արտաքին քաղաքականության վերաֆորմատավորման։ Եվ ԱՄՆ–ի հետ հարաբերությունների վերանայումն այդ քաղաքականության էլեմենտներից մեկն է։ Թուրքիայի ղեկավարությունը փորձում է վերանայել «նոր օսմանականության» այն տարբերակը, որը կապվա էր «մերձավորարևելյան» վեկտորի հետ և նախատեսում էր ԱՄՆ–ի հետ սերտ համագործակցություն։