25.11.2024
Ցեղասպանությունների կանխարգելումից ԼՂ հիմնախանդիր. Նալբանդյանի հանդիպումները ՄԱԿ-ում
prev Նախորդ նորություն

Sabah. Թուրքիան պետք է պատրաստվի լքել ԵՄ-ի մաքսային միությունը

Թուրքիան Եվրամիության եւ մասնավորապես Նիդերլանդների հետ խորացող դիվանագիտական հակամարտության արդյունքում կարող է դադարեցնել իր անդամակացությունը ԵՄ-ի մաքսային միությունում: Այս մասին Sabah թերթում գրում է թուրք վերլուծաբան Շերեֆ Օգուզը՝ նշելով, որ սա կարելի է անվանել Trexit-ի գործընթաց:


«Թուրքիայի քաղաքացիները հաճախ ասում են, որ իրենք ԵՄ կազմի մեջ չեն, որպեսզի դուրս գան։ Brexit-ը կայացավ, Ֆրանսիան խոսում է Frexit-ի, Հունաստանը՝ Grexit-ի մասին, Exitalian ճանապարհին է…իսկ Թուրքիա՞ն», - նշում է հոդվածագիրն ու հավելում, որ Եվրոպան ավելի քան կես դար Թուրքիային պահում է անդամակցության շեմին: «Մենք սակայն 21 տարի է ինչ Եվրամիության հետ մաքսային միության կազմում ենք: Ակնհայտ է, որ ծերացող Եվրոպայում վերելքի դարաշրջանը ավատին է մոտեցել: Իսկ 2008 թվականի համաշխարային ճգնաժամից հետո նույնիսկ սկսվել է լճացման դարաշրջանը, և վերջապես, Brexit-ով վրա է հասել անկման շրջանը», - գրում է հոդվածի հեղինակը:


Նիդերլանդների հետ Թուրքիայի դիվանագիտական պատերազմը սկսվեց այն բանից հետո, երբ Նիդեռլանդների իշխանությունները թույլ չէին տվել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու ինքնաթիռին մուտք գործել իրենց երկիր: Արտգործնախարարը պետք է Ռոտերդամում մասնակցեր Նիդեռլանդներում բնակվող թուրքերի հետ հանդիպմանը՝ տեղեկացնելով նրանց ապրիլի 16-ին Թուրքիայում կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին:


Նիդերլանդների կառավարության հայտարարության մեջ նշվում է, որ նման որոշում կայացվել է թուրք պաշտոնյայի Ռոտերդամ այցի՝ հասարակական վտանգ ներկայացնելու պատճառով։ Նաև Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարարին թույլ չի տրվել հասնել հանրահավաքի վայր, Հոլանդիայի ՆԳՆ աշխատակիցները փակել են նրա ճանապարը, այնուհետև հայտարարել նրան «անցանկալի օտարերկրացի» և ճանապարհել նրան երկրից:


Sabah թերթում տպագրված հոդվածի հեղինակը կարծես վստահ է, որ Նիդերլանդների հետ դիվանագիտական հակամարտությունը Գերմանիայի պատվերով է տեղի ունենում:


«Գերմանիայի հրամանով Նիդերլանդների հարձակումները ստիպում են մեզ կասկածել ոչ միայն ԵՄ-ին անդամակցելու հարցում, այլև մաքսային միությունում ներկայության շարունակման։ Եթե մոտ ժամանակներս Նիդերլանդները ներողություն չխնդրեն, իսկ Գերմանիան և ԵՄ այլ երկրներ չփոխեն իրենց թշնամական դիրքորոշումը մեր հանդեպ, մենք կարող ենք անցնել Trexit-ի գործընթացի», - գրում է Շերեֆ Օգուզը՝ առաջարկելով համպատասխան պետական գերտեչություններին եւ մասնավոր բիզնեսին մշակել մաքսային միությունից Թուրքիայի դուրս գալու սցենարներ։