25.11.2024
Ծխախոտի արտահանմամբ Հայաստանը տարածաշրջանի բացարձակ առաջարատն է
prev Նախորդ նորություն

Փորձագետ. ՀՀ–ի հետ Միացյալ զորախմբի ստեղծումը կապված է Թուրքիայի հետ

ՀՀ–ի հետ Միացյալ զորախմբի ստեղծման մասին պայմանագիրը ստորագրվել է 2016թ.–ի նոյեմբերի 30–ին։ Մի շարք փորձագետներ այդ կապակցությամբ կարծիք հայտնեցին, թե դա արվում է «Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները կանխելու համար», փոխանցում է «НГ»–ն։


Ըստ բաց աղբյուրների, ՌԴ–ը ՀՀ–ի Իսկանդերիներից բացի առաքել է նաև Սմերչ համակարգեր, С-300, «Игла-С», ТОС-1А զինատեսակներ։


Սակայն ՌԴ–ը ռազմա–տեխնիկական համագործակցություն է զարգացնում նաև Ադբեջանի հետ։ 2010–2014թթ.–ին Բաքվի հետ ստորագրվել է չորս միլիարդ դոլարի պայմանագրեր։ Ադրբեջանի զինված ուժերը ստացել են С-300 ПМУ-2, «Тор-2МЭ», Т-90С, БМП-3, САУ «Мста-С» զինատեսակներ։


Գեներալ–լեյտենանտ Յուրի Նետկաչևը հայտարարել է, որ ՌԴ–n այս պայմաններում դժվար փոխի իր ուղենիշեներն ու կկանգնի Ադրբեջանի կամ ՀՀ–ի` հակամարտող կողմերից որևէ մեկի կողքին։


Նա նշել է, որ ՀՀ–ի հետ Միացյալ զորախմբի ստեղծումը կապված է Թուրքիայի հարևանության հետ, որը ՆԱՏՕ–ի անդամ է։ Բացի այդ, մտահոգիչ է նաև իրավիճակը հարևան Վրատանում։ Թբիլիսին ձգտում է ՆԱՏՕ և սպառնում է ՌԴ–ի բարեկամ Հարավային Օսիային ու Աբխազիային։