25.11.2024
Արցախի ՄԻՊ-ը ամերիկացի կոնգրեսականների հետ քննարկել է ապրիլյան պատերազմը
prev Նախորդ նորություն

Ծխախոտի արտահանմամբ Հայաստանը տարածաշրջանի բացարձակ առաջարատն է

2016-ին Հայաստանը արդեն 3-րդ տարին հաջորդաբար ավելացրել է ծխախոտի արտահանումը արաբական երկրներ։ Այս մասին են վկայում Պետեկամուտների կոմիտեի մաքսային վիճակագրության անցյալ տարվա տվյալները։


Եթե առաջ հայկական ծխախոտ արտադրողների համար հիմնական շուկան Իրաքն էր, ապա 2016-ին հաջողության են հասել նաեւ Էմիրաթներում։ 2015-ին Էմիրաթներ արտահանումը կազմել է մոտ 700 հազար դոլար, իսկ 2016-ին՝ արդեն 25․7 մլն դոլար։ Իսկ ընդհանուր արտահանումը կազմել է 209․2 մլն դոլար՝ 22 տոկոսով շատ, քան 2015-ին։ Դրանից Իրաքին է բաժին ընկնում 134․6 մլն դոլարի արտահանումը։


Ընդ որում Էմիրաթներ արտահանվում են ավելի թանկարժեք ծխախոտներ՝ եթե Իրաք ու ՍԻրիա են արտահանում միջին գնանոց ծխախոտ՝ մեկ հատը 1 ցենտ արժեքով, ապա Էմիրաթներ արտահանվող ծխախոտի մեկ հատը՝ 9 ցենտ արժե։ Աճել է նաեւ դեպի Ռուսաստան արտահանումը՝ 4․4-ից հասնելով 9․2 մլն դոլարի։


Հայտկանշական է, որ ընդամենը 5 տարի առաջ պատերազմների ու ահաբեկչությունների մեջ ընկմղված երկիրը՝ Իրաքը, գրեթե բացակայում էր Հայաստանի արտահանման աշխարհագրությունում:


2010 թվականին Իրաք էր արտահանվել ընդամենը $479 հազարի ապրանք, որից $321 հազարը՝ կարտոֆիլ, $151 հազարը՝ ծխախոտ: Արդեն հաջորդ՝ 2011 թվականին դեպի Իրաք արտահանումը տասնապատկվեց, անցնելով $4.8 մլն շեմը: Աճը տեղի ունեցավ ծխախոտի արտահանման շնորհիվ՝ դրա ծավալներն աճեցին 7.3 մլն հատ ծխախոտից մինչև 459.3 մլն հատ, իսկ դոլարային արտահանմամբ՝ $151 հազարից մինչև $4.125 մլն: 2012-ին արտահանումը եռապատկվեց՝ հասնելով $15.7 մլն-ի: 2013-ին Հայաստանից Իրաք արտահանվեց 48.5 մլն-ի ապրանք, որից 46 միլիոնը՝ ծխախոտ, 1.033 միլիոնը՝ սպիրտային խմիչքներ, 0.9 մլն-ը՝ կարտոֆիլ:


2014-ին արտահանումը գերազանցեց $80 մլն-ը (ծխախոտ՝ $79 մլն, սպիրտ՝ $1.2 մլն): Իսկ 2015-ին Հայաստանի արտահանումն Իրաք կազմել է 130.6 մլն՝ 11.8 միլիարդ հատ ծխախոտ` $126.2 մլն-ի, 838 հազար լիտր սպիրտ՝ $2.8 մլն, 2900 հատ խոշոր եղջերավոր անասուն՝ $1 մլն-ի: Համեմատության համար՝ հարևան Իրան Հայաստանն 2015-ին արտահանել է արտահանել մոտ $82 մլն-ի ապրանք, որից մոտ $74 մլն-ը էլեկտրաէներգիա էր, $2.8 մլն-ը՝ ոչխարի միս:


Ծխախաոտի արտահանման առումով տարածաշրջանում Հայաստանը բացարձակ առաջատար է: Ադրբեջանում եւ Վրաստանում ծխախոտի արտահանման ծավալները չնչին են ներկրման եւ սպառման ներքին ծավալների հետ համեմատած: Վրաստանում ծխածոտի արտահաման ծավալները 2016 թ-ին չեն անցել 10 մլն դոլարը: