25.04.2025
ՀՀ նորանշանակ դեսպանը Պուտինին է հանձնել իր հավատարմագրերը
prev Նախորդ նորություն

Արցախի ՄԻՊ-ը ամերիկացի կոնգրեսականների հետ քննարկել է ապրիլյան պատերազմը

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, ում այցը ԱՄՆ շարունակվում է, հանդիպում է ունեցել կոնգրեսականներ Դեվիդ Վալդաոյին, Ադամ Շիֆին (Կալիֆորնիա) և Ջիմ Մըքգավըրնին (Մասաչուսեթս)։


Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկանում ենք, որ քննարկվել են ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կատարած վայրագությունները, ինչպես նաև բլոգեր Ալեքսանդր  Լապշինի գործը։


Նույն հարցերը մարտի 10-ին Փրովիդենսում քննարկվել էին Ռոդ Այլընդը ներկայացնող կոնգրեսական Դեվիդ Սիսիլինիի հետ։

Ծխախոտի արտահանմամբ Հայաստանը տարածաշրջանի բացարձակ առաջարատն է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար