26.11.2024
Փորձագետ. ՀՀ–ի հետ Միացյալ զորախմբի ստեղծումը կապված է Թուրքիայի հետ
prev Նախորդ նորություն

Մարգվելաշվիլին արդյունավետ է համարում Բաքու-Թբիլիսի-Անկարա ձևաչափը

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին արդյունավետ է համարում Բաքու-Թբիլիսի-Անկարա համագործակցության եռակողմ ձևաչափը: Այս մասին հաղորդում է Interfax գործակալության ադրբեջանական ծառայությունը:


«Ադրբեջանա-վրացական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա համագործակցության եռակողմ ձևաչափը շատ արդյունավետ եմ համարում»,-ասել է Մարգվելաշվիլին Բաքվի գլոբալ 5-րդ ֆորումին:


Նրա խոսքով՝ այդ ձևաչափի ստեղծման հարցում մեծ դերակատարում են ունեցել Ադրբեջանի և Վրաստանի նախկին նախագահներ Հեյդար Ալիևը և Էդուարդ Շևարնաձեն: «Կարծում եմ, որ համագործակցության այս ձևաչափն արդարացրել է իրեն գլոբալ մակարդակում»,-հավելել է Վրաստանի նախագահը:


Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը նպատակ ունեն եռակողմ ապրանքաշրջանառությունը հասցնել 20 միլիարդ դոլարի։ Այդ մասին Թուրքիա–Ադրբեջան–Վրաստան ֆորմատով 5–րդ բիզնես ֆորումին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի փոխնախարար Ֆաթիհ Մեթինը։


Նա նշել է, որ երեք երկրները մոտակա ժամանակներս կարող են հասնել այդ ցուցանիշին։


2016թ–ին Ադրբեջանի ու Թուրքիայի ապրանքաշրջանառությունը հասել է 2,3 միլիարդ դոլար, իսկ Վրաստանի հետ` 395 միլիոն դոլար։


Վրացի քաղաքագետ Ալեքսանդր Գելովանին հայտարարել է, որ Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի միջև շարունակվում են իրականացվել Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի նախագիծը, այս տարի նախատեսվում է սկսել կյանքի կոչել TANAP գազամուղը։ Ըստ նրա, ադրբեջանական բիզնեսը Վրաստանում ներդրումների առումով առաջատարն է`Վրաստանի գրեթե ողջ գազը մատակարարվում է Ադրբեջանից։


Նրա խոսքով, շարունակվում են խոսակցությունները Թբիլիսիի, Բաքի ու Անկարայի միջև ռազմական համագործակցության անհրաժեշտության մասին։


Նա հավելել է, որ Թուրքիա–Վրաստան–Ադրբեջան առանցքը Բաքուն դիտարկում է, որպես ՀԱՊԿ–ին հակակշիռ։


Վրաստանն ու Ադրբեջանն իրականացնում են տարածաշրջանային նշանակության էներգետիկ ու տրանսպորտային նախագծեր ու այդ պատճառով երկրները միմյանցից կախվածություն ունեն։ Այդ մասին հայտարարել է Կովկասի հարցերով փորձագետ Մամուկա Արեշիձեն։


Նրա խոսքով, չնայած ադրբեջանական տնտեսությունն առաջատարն է տարածաշրջանում, սակայն այն կախված է տրանզիտից։ Վրաստանն ու Ադրբեջանն էլ կախված են միմյանցից, ինչը տրամաբանական է և այդ պատճառով նրանց անվանում են ռազմավարական դաշնակիցներ, փոխանցում է Sputnik Грузия–ն։


Ադրբեջանի ու Վրաստանի հարաբերությունները հիմբած են բարեկամության և գործընկերության վրա ու այսօր մեր առջև կանգնած է այդ հարաբերությունները խորացնելու խնդիրը։ Այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարար Էլմար Մամեդյարովը` Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, փոխանցում է Ադրբեջանի ԱԳՆ–ը։


Ջանելիձեն նշել է, որ Վրաստանի ու Ադրբեջանի միջև առկա է քաղաքական բարձր մակարդակի երկխոսություն։ Ադրբեջանն ու Վրաստանը պաշտպանում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ու պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը։