26.11.2024
Մարգվելաշվիլին արդյունավետ է համարում Բաքու-Թբիլիսի-Անկարա ձևաչափը
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Վրաստանն ունի ԵԱՏՄ–ի հետ համագործակցության լուրջ ներուժ

Վրաստանն ունի ԵԱՏՄ–ի հետ համագործակցության լուրջ ներուժ`չնայած այդ երկիրը չի հանդիսանում Եվրասիական միության անդամ։ Այդ մասին հայտարարել է «Եվրասիական զարգացում» կենտրոնի փորձագետ Ալեքսանդր Վորոբյովը։


Նա նշել է, որ ԵԱՏՄ–Վրաստան համագործակցության ներուժը շատ մեծ է` Ղազախաստանը ՌԴ–ի հետ առևտուր է անում գրեթե նույնանուն ապրանքներով, փոխանցում է sputnik-georgia.ru կայքը։


Ըստ նրա, Վրաստանն ԵԱՏՄ–ում կարող է զբաղեցնել նույն այն տեղը, ինչ զբաղեցնում է ՀՀ–ն ու  Բելառուսը։ Նրանք կարող են զարգացնել էկոնոմիկայի ավելի թեթև սեգմենտը`սննդային արդյունաբերությունը։