Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում անցկացվող մասշտաբային զորավարժությունների շրջանակներում տագնապի ազդանշանով ոտքի են հանվել Նախիջևանի առանձին համազորային բանակի ստորաբաժանումները։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը։ Հաղորդվում է, որ զորավարժություններն անցկացվում են օպերատիվ նշանակման շրջաններում, և որ դրանց նպատակը Առանձին համազորային բանակի զորամասերի ու հրետանային ստորաբաժանումների պրոֆեսիոնալիզմի մակարդակի բարձրացումն է։