24.11.2024
Իսլամաբադը պատրաստ է Ադրբեջանին մատակարարել ժամանակակից զինատեսակներ
prev Նախորդ նորություն

Դամասկոս–Թեհրան առանցքը խափանել է ԱՄՆ–ի բազմաթիվ ծրագրեր

ՄԱԿ–ում Իրանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանը`ՌԴ–ի ու Թուրքիայի հետ միասին ամեն ինչ կանի Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանման համար, փոխանցում է Iran Daily–ն։


Նա նշել է, որ Իրանը պաշտպանում է Սիրիայի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Ըստ նրա, Իրանը հետագայում նույնպես աջակցելու է սիրիական բանակին `հրադադարի ռեժիմը պահպանելու համար։
Իրան–սիրիական դաշինքը ունիկալ երևույթ է Մերձավոր Արևելքում։ Երեք տասնամյակ Դամասկոս–Թեհրան առանցքտ կարողացել է խափանել ԱՄՆ–ի, Իսրայելի, Իրաքի մի շարք ծրագրեր։


Դամասկոսն այժմ հանդիսանում է Իսրայելին դիմադրության «շղթայի ոսկե օղակը» Սիրիայի կորուստն Իրանի համար կնշանակի ազդեցության կորուստ Լևանտում, ինչը նշանակում է Իսրայելին դիմադրության ցուցաբերելու հնարավորությունների նվազում։


Դամասկոսի կորուստը Թեհրանի համար կնշանակի նաև Հզբոլահին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունների նվազում։


Իրանն ամրապնդում է իր ռազմական ներկայությունը Սիրիայում։ Սիրիա–լիբանանյան սահմանն ու Դամասկոսճ–Բեյրութ ավտոճանապարհը հսկում են Հզբոլահի մարտիկները, փոխանցում է iran.ru կայքը։


Իրանն ունի նաև ռազմական խորհրդականների մեծ կոնտինգենտ Սիրիայում`Հալեպից հարավ, Ալ–Հադեր և այլ քաղաքներում։ Բացի այդ, Իրաքից, Աֆղանստանի ու Պաղեստինից կամավորները հանդիսանում են իրանական այն բռունքը, որը ցամաքի վրա տարբեր ճակատներում պայքարում է իսլամիստների դեմ։