24.11.2024
Դամասկոս–Թեհրան առանցքը խափանել է ԱՄՆ–ի բազմաթիվ ծրագրեր
prev Նախորդ նորություն

Թե ինչ կլինի պատերազմից հետո, ինձ համար առաջնահերթություն չէ. Բաշար Ալ-Ասադ

Սիրիայում սարսափելի հակամարտության մեկնարկի 6-րդ տարելիցի կապակցությամբ իսպանական La Vanguardia թերթի թղթակից Թոմաս Ալկովերոն այցելել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին: «Այս ժամանակահատվածում այն, ինչ սկզբից այսպես կոչված արաբական գարունների շարունակությունն էր, վերածվեց խառանշփոթ դարձած միջազգային պատերազմի թատերաբեմի»,-գրում է հեղինակը:


Հոդվածագրի խոսքով՝ Մերձավոր Արևելքում քաղաքական կյանքը կարելի է նկարագրել էքզիստենցիալ դիլեմայով. «Կամ դու ես ինձ սպանում կամ ես եմ քեզ սպանում»:


Բաշար Ալ-Ասադը հեղինակի հետ զրույցում ասել է, որ «այդպիսին է վահաբիստական գաղափարախոսության ազդեցությունը, որը թույլ չի տալիս մնացած բոլոր գաղափարախոսությունների գոյությունը»: «Հասարակության մի մասը պատրաստ չէ ընդունել մյուս մասին, և այդ առումով մենք կարող ենք ասել, որ քաղաքացիական պատերազմ է ընթանում»,- ասել է Ասադը:


Սիրիայի նախագահի կարծիքով՝ «բռնության մշակույթը» զուտ սիրիական երևույթ չէ, այն տեղ է գտել նաև եվրոպական հասարակությունում, եվրոպական երկրները, մասնավորապես Ֆրանսիան, որը, թույլ է տվել վահաբիստ իմամներին մտնել իր տարածք, իսկ այժմ վճարում է դրա համար, տուժում են այդ գործունեության օջախներից:


Նա նաև նշել է, որ ահաբեկչական խմբավորումների առաջնորդների զգալի հատվածը արաբական աշխարհ է ներթափանցել հենց եվրոպական երկրներից: Չնայած Ասադը Սիրիայում ստեղծված իրավիճակի մեղքը բարդել է արտասահմանյան ներխուժման վրա, միևնույն ժամանակ ընդունել է, որ գոյություն ունեն ներքին սպառնալիքներ, որոնք պետք է վերացնել:


«Խոսակցություններն այն մասին, թե ինչպիսին կլինի Սիրիան պատերազմից հետո, ներկայում իմ օրակարգում չկան: Իմ ծրագիրը սիրիացիների միջև երկխոսությանը նպաստելն է, թե ինչ քաղաքական համակարգ են նրանք ցանկանում, ինչն է ավելի լավ՝ կառավարման նախագահական, խորհրդարանական համակարգը, ինստիտուտների ինչպիսի ձևեր, բանակի ինչպիսի ձև...


Ես չեմ ներկայացնի ապագայի իմ տեսլականը, մինչև այն չներկայացնեն սիրիացիները, այժմ առաջնահերթ խնդիրն ահաբեկչության դեմ պայքարն է: Քաղաքականության մասին խոսակցությունները շքեղություն են, երբ ամեն պահի, ամեն րոպե մենք կարող ենք սպանվել: Ամենաառաջնային խնդիրը վերացնելն է ահաբեկչությունը, նշանակությամբ երկրորդ խնդիրը նպաստելն է ազգային հաշտեցմանը: Երբ կլուծենք այդ խնդիրները, մենք կկարողանանք զբաղվել երկրի ապագայի թեմայով»,-ասել է Բաշար Ալ-Ասադը:


Պարբերականի թղթակիցը նշում է, որ հարցազրույցի ընթացքում Ասադը ուշադիր, հանգիստ և վստահ է եղել: