25.09.2026
Փաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր
prev Նախորդ նորություն

Փաշինյանն ու Սինիրլիօղլուն քննարկել են ՀՀ-ԵԱՀԿ համագործակցությունը

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ:


Զրուցակիցները կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը և անդրադարձ կատարել ԵԱՀԿ-ի հետ իրականացվող ընթացիկ ծրագրերին։


Կողմերը մտքեր են փոխանակել կազմակերպության գործունեությանը և վերջինիս կարողությունների ամրապնդմանը վերաբերող հարցերի շուրջ:


Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության ապահովմանը և տեղի ունեցող զարգացումներին առնչվող թեմաներ:

Ո՞ւր է Հայաստանի դրոշը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
24.09.2026
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կանգ չի առել. Ալեն Սիմոնյան