Արդեն մեկ տարի է՝ ադրբեջանական լրատվամիջոցները գրում են «Ադրբեջանի միջազգային բանկ» ԲԲԸ-ի կողմից բազմամիլիարդ մեքենայությունների իրագործման մասին: Նորանոր տեղեկություններ են հայտնվում բանկի նախկին ղեկավար Ջահանգիր Հաջիեւի պատճառած վնասների մասին, որն արդեն մի քանի տասնյակ միլիարդ մանաթ է կազմում: Մի քանի օր առաջ հրապարակվել է Deloitte աուդիտորական հայտնի ընկերության հաշվետվությունը Միջազգային բանկի ընթացիկ տարվա առաջին կիսամյակի վերաբերյալ, որի եզրահանգումներին անհնար է չհավատալ: Իսկ դրանք սարսափելի պատկեր են ցույց տալիս, հայտնել է haqqin.az-ը: Պարզվում է՝ առաջին փուլի շրջանակում բանկի հաշվեկշռից հանված միջոցները կազմել են 9 մլրդ 930 մլն մանաթ: Ըստ որում՝ առաջին եռամսյակում բանկի հաշվեկշռից Aqrarkredit բանկին փոխանցված միջոցների մեծ մասը եղել է արտարժույթով: