20.04.2025
Մոսկվան Իրանին ընկալում է որպես տարածաշրջանային կարևորագույն ակտոր
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Էրդողանը «թուրքամետ բլոկ» է ստեղծում ԵԱՏՄ–ում

Թուրքիան բավականին ամբիցիոզ խաղ է վարում ՌԴ–ի հետ։ Մի կողմից Թուրքիան ձգտում է ցույց տալ իր ազդեցության աստիճանը` խոցելով ռուսական ռազմական ինքնաթիռը, մյուս կողմից` խաղ է տանում Կենտրոնական Ասիայի ու Հարավային Կովկասի մահմեդական երկրներնի ուղղությամբ (Թուրքմենստան, Ուզբեքստան, Ղրղզստան, Տաջիկստան, Ղազախստան ու Ադրբեջան): Այդ մասին հայտարարել է պրոֆեսոր Վիլֆրիդ Ֆուրմանը։

«Էրդողանի նպատակն է ստեղծել կառավարվող իսլամական միություն ու այն հետագայում «ներառել» ԵԱՏՄ–ում։ Այդպիսի «թուրքամետ բլոկը» ԵԱՏՄ–ում կլիներ քաղաքական և տնտեսական առումներով ՌԴ–ին հավասարազոր` ստանալով նաև ռուսական ռազմական հովանոց` Արևմուտքի ռազմական ինտերվենցիաների դեմ»,–նշել է նա, փոխանցում է vestikavkaza.ru–ը։

Նա հավելել է, որ Թուրքիայի կողմից արդյունավետ իսլամական միության ստեղծման հնարավորությունն այդքան էլ մեծ չէ, սակայն դա թուրքական դիվանագիտության մի տարր է` միաժամանակ զիջումներ ստանալ Արևմուտքից ու Արևելքից։

Ահմադինեժադը կանխագուշակել է  ԱՄՆ-ի փլուզումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար