Մոսկվան Իրանին ընկալում է որպես տարածաշրջանային կարևորագույն ակտոր
Իրանի ու ՌԴ–ի նախագահների հանդիպումը ցույց է տվել, որ Մոսկվան Իրանին ընկալում է որպես տարածաշրջանային կարևորագույն ակտոր ու ուժի կենտրոն։
ՌԴ–ի ու Իրանի համար կարևոր է քաղաքական և աշխարհաքաղաքական դիրքորոշումների համընկնումը։ Ինչ վերաբերվում է տնտեսական համագործակցությանը, ապա 2000–ականներին ապրանքաշրջանառությունն ավելացել է 5,3 անգամ, իսկ 2015թ.–ին կազմել ընդամենը 1,2 միլիարդ։ Միայն 2016թ.–ին հնարավոր եղավ գրանցել ապրանքաշրջանառության աճ, փոխանցում է valdaiclub.com–ը։
Արևմուտքի հետ ՌԴ–ի ու Իրանի հարաբերությունների սրությունից բացի, Մոսկվան ու Թեհրանն սեփական էներգակիրների վաճառքով օբյեկտիվ մրցակիցներ են էներգետիկ շուկայում։
Կարևոր է նաև այն հանգամանքը, որր ՌԴ–ը կողմ է Իրանի լիարժեք անդամակցությանը Շանհայի կազմակերպությանը։ Բացի այդ, աշխատանքներ են իրականացվում ԵԱՏՄ–ի ու Իրանի միջև ազատ տնտեսական գոտու ստեղծման ուղղությամբ։ Կարևորագույն ձեռքբերում է նաև Բուշերում ԱԷԿ–ի նոր բլոկերի շինարարության համաձայնագրի ստորագրումը։