24.11.2024
Փորձագետ. Էրդողանը «թուրքամետ բլոկ»  է ստեղծում ԵԱՏՄ–ում
prev Նախորդ նորություն

Ահմադինեժադը կանխագուշակել է ԱՄՆ-ի փլուզումը

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին համարում է, որ ԱՄՆ-ը նոր պատերազմ է սադրում Ասիայում, ինչից հետո կկորցնի համաշխարհային առաջատար գերտերության իր դիրքը: Այս մասին տեղեկացնում է Efe-ը:


Ահմադինեժադը չորս տարվա մեջ առաջին անգամ հարցազրույց է տվել: Հարցին, թե արդյոք այդ պատերազմը ուղղված կլինի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, հաշվի առնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները, Ահմադինեժադը պատասխանել է, որ «խոսքը Իրանի մասին չէ միայն»:


Իրանի նախկին նախագահը հայտարարել է, որ տեղեկացված է ԱՄՆ-ի նոր ծրագրերի մասին՝ Ասիայի արևելքում կամ արևմուտքում նոր պատերազմը սկսելու վերաբերյալ, ինչը կհանգեցնի այդ երկրի փլուզման: